15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բացի հակաօդային պաշտպանությունից, ունենք հակահրթիռային պաշտպանության կարիք. Վովա Վարդանով/վիդեո/

«Մեր ոչ ճիշտ ռեսուրսների օգտագործումը բերել է նրան, որ մեր օդային պաշտպանության հարցում մեծ խնդիրներ ունենք: Մենք մեր ուժերով կարողանում ենք պաշտպանել միայն Երևանն ու Ատոմակայանը, իսկ մնացած տարածքնե՞րը»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Ողջ մնալու արվեստ» հ/կ ղեկավար, Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը:

Անդրադառնալով՝ «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրին Վարդանովը նկատեց.«Այս պայմանագիրը լրիվ հնարավորություն է տալիս Հայաստանին՝ իր ամբողջ տարածքը պաշտպանելու օդային վտանգներից»:

«Մեր համակարգը լավն է՝ համեմատաբար հակառակորդի հնարավորություններից, բայց ապրիլյան պատերազմի ժամանակ «Սմերչ»-ն առանց խանգարելու եկավ, ընկավ մեր հատված: Դա ի՞նչ է նշանակում, որ մենք բացի հակաօդային պաշտպանությունից, ունենք հակահրթիռային պաշտպանության կարիք, որը զրոյական է: Իսկ Ռուսաստանի հետ համատեղվելով, կունենանք նաև S400 համակարգեր, որոնց շնորհիվ օդային ցանկացած թիրախներից կարող ենք պաշտպանվել՝ ընդ որում «Սմերչ»-ից: Իսկ մեր ունեցած S300-ն անխուսափելի չի դարձնում հրթիռների խոցումը»,- ընդգծեց  Վովա Վարդանովը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ