04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

«Եթե կրճատումներ լինեն, ապա կկրճատվեն թափուր հաստիքները»

Պետական համակարգում օպտիմալացումների շրջանակում Կառավարությունը քաղծառայողների կրճատումներ է կատարելու, իսկ թե կոնկրետ քանի հաստիք` դեռևս հայտնի չէ:

Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը այսօր Կառավարության նիստից հետո  լրագրողներին  տեղեկացրեց, որ  այդ ոլորտում մինչև սեպտեմբերի 1-ը պետք է հաստիքների ուսումնասիրություններ արվեն, և արդյունքներն ամփոփվեն.

«Քաղաքացիական ծառայողների կրճատման թիվը հայտնի չէ»,- ասաց Բադալյանը: Նա նշեց, որ կրճատումներն ինքնանպատակ չեն լինելու, ուստի որևէ թվի մասին խոսելը դժվար է, և եթե կրճատումներ լինեն, ապա կկրճատվեն թափուր հաստիքները: Մանվել Բադալյանը չհամաձայնեց այն ձևակերպման հետ, թե թափուր հաստիքները ինքնանպատակ են եղել. «Ամեն օր մենք պաշտոնների գնահատման գործընթաց ենք իրականացնում՝ նրանց գործառույթների վերաբերյալ, և գաղտնիք չէ, որ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնող միջոցառումներ ևս ներդրվում են։ Եթե նման ներդրումներ են արվում,ապա նման աշխատողների կարիքը փոքր-ինչ նվազում է»,-նշեց Բադեյանը

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ