29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2016

Սերգո Կարապետյանն Արմավիրի մարզում հետևել է գյուղատնտեսական աշխատանքներին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն  այսօր այցելել է Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնք` բանջարաբոստանային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքին հետևելու նպատակով:Նախարարին ուղեկցում էր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: «Արարատյան դաշտավայրում պտուղ-բանջարեղենի բերքահավաքի եռուն շրջանը  մեկնակել է, ինչի արդյունքում ներքին շուկայում արդեն զգալի գնանկում է նկատվում: Այսօր Եղեգնուտում հավաքել են ձմերուկի առաջին բերքը, մի քանի օր առաջ սմբուկի բերքահավաք է […]

«Սիրուն աչքեր ունենալն էլ չի օգնի»

  «Եթե քո ողնաշարը  թույլ է, ինչքան սիրուն աչքեր ունես, ինչքան էլ գրագետ միտք արտահայտես, որեւէ մեկը հաշվի չի նստելու:  Հաշվի են նստում  պինդ,  ամուր մեջքի հետ:  Կամ դու սեփականդ ես ստեղծում, կամ կարողանում ես ձեւավորել եւ ուրիշը դառնա քո մեջքը, որ քո փորին երբեւէ չհարվածեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  ասաց պատգամավոր  Թեւան Պողոսյանը: […]

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Փարիզում. Մամեդյարով

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպեն Փարիզում: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, գրում է INTERFAX.RU-ն: «Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ֆրանսիայում: Ֆրանսիական կողմն առաջարկել է անցկացնել նախագահների նման հանդիպում, մենք էլ դեմ չենք»,- հայտարարել է Մամեդյարովը: Միեւնույն ժամանակ, նա չի նշել, թե կոնկրետ երբ տեղի կունենա հանդիպումը:

Կառավարությունը Դավիթ Լոքյանին LEXUS GX տրամադրեց

ՀՀ Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 30-ի նիստում  որոշում է կայացրել նոր ավտոմեքենա տրամադրել Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը: Կառավարության հաշվեկշռին գրանցված «Լեքսուս» մակնիշի  (թողարկման տարեթիվը՝ 2011թ., շարժիչի համարը՝ 0236991, նույնականացման համարը՝ JTJJM7FX405040796, պետ. hամարանիշը` 004LL50) ավտոմեքենան աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանն առաջարկեց տրամադրել տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը՝ պարզաբանելով, որ «նախարար Դավիթ Լոքյանին մարզեր այցելության […]

«Ոչ մի րոպե ավել չեմ ուզում մնալ Հայաստանում». Արտյոմ Հակոբյան

Հաղորդավար Արտյոմ Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ մի րոպե ավել չեմ ուզում մնալ Հայաստանում, որտեղ չկա օրենք, ոչ ոք որպես ՀՀ քաղաքացի պաշտպանված չի, որտեղ մի ոհմակ՝ թքած ունենալով յուրաքանչյուրիս վրա, արդեն լրիվ կորցրած իր մարդկային բոլոր գաղափարները, ուզում է մեր արյունը ծծել մինչև վերջին կաթիլը, որտեղ արդեն ժողովրդի մեծ մասն էլ դարձել է […]

Հուլիսի 1- ին, ժամը 12:00- ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հուլիսի 1- ին, ժամը 12:00- ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուընկալվի տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: ԹԵՄԱ՝  ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը /«բրեքսիթ»-ի ազդեցությունը համաշխարհային և Հայաստանի տնտեսությունների վրա/, Հռոմի Պապի այցելության ազդեցությունը Հայաստանի զբոսաշրջային ոլորտի վարկանիշի բարձրացման վրա:

Իր նահատակությունը երևի Աստծո նախախնամություն էր.Եռաբլուրում նշվեց Արմենի ծնունդը/վիդեո/

Այսօր` հունիսի 30-ին Եռաբլուրը բազմամարդ էր, հավաքվել էին մերօրյա հերոս Արմեն Հովհաննիսյանի հարազատները, ընկերները՝ խնկարկելու հերոսի հիշատակը, որի 22-ամյակը լրացավ այսօր: Կրտսեր սերժանտ Արմենն արիաբար զոհվեց 2014թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերն՝ ադրբեջանական հատուկ նշանառության դիվերսիոն խմբերին հետ շպրտելու ժամանակ: «Այսօր` ասում եմ շնորհավոր ծննուդդ Արմեն ջան, շնորհավոր ծնունդդ հրամանատար ջան: Հպարտ եմ, որ Արմենին ես եմ լույս […]

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում շարժիչ ուժը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են. Լուկաշեւիչ

Ռուսաստանն առաջատար  դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Նման հայտարարություն է արել ԵԱՀԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը «Ռոսիա-24»-ին տված հարցազրույցում: «Վիեննայում Մինսկի խմբի համանախագահների միջոցով Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ համաձայնության գալու փորձը որոշ ազդակ հաղորդեց, բայց առավել մեծ ներուժ ունի ռուսական կողմը»,- ասել է նա` նշելով, որ ԼՂ կարգավորման հարցում շարժիչ ուժը Մինսկի […]

Կառավարությունը խոստանում է մինչեւ Վերին Լարսի բացումը աջակցել քաղաքացիներին

Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ, տնտեսական ինտեգրման և միջազգային բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիլելյանը հիշեցրել է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նամակով դիմել է ՌԴ կառավարությանը՝ խնդրելով ինքնաթիռ հատկացնել սահմանին կուտակված քաղաքացիների տեղափոխման համար:  ՌԴ ԱԻՆ- ը Վլադիկավկավկազից Երեւան է փոխարել արդեն 96 ուղեւորի, 120- նն էլ կփոխադրվի այսօր։ «Հունիսի 27-ին Վառնա- Բաթումի- Նովոռոսիյսկ կանոնավոր լաստանավի միջոցով 72 բեռնատար ավտոմեքենաները հասել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի