05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կառավարությունը խոստանում է մինչեւ Վերին Լարսի բացումը աջակցել քաղաքացիներին

Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ, տնտեսական ինտեգրման և միջազգային բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիլելյանը հիշեցրել է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նամակով դիմել է ՌԴ կառավարությանը՝ խնդրելով ինքնաթիռ հատկացնել սահմանին կուտակված քաղաքացիների տեղափոխման համար:  ՌԴ ԱԻՆ- ը Վլադիկավկավկազից Երեւան է փոխարել արդեն 96 ուղեւորի, 120- նն էլ կփոխադրվի այսօր։

«Հունիսի 27-ին Վառնա- Բաթումի- Նովոռոսիյսկ կանոնավոր լաստանավի միջոցով 72 բեռնատար ավտոմեքենաները հասել են Նովոռոսիյսկ և այժմ բեռնափաթվում են»,- տեղեկացրել է փոխվարչապետը և նշել որ Նովոռոսիյսկ- Վառնա- Բաթումի ուղղությամբ Հայաստան եկող բեռները հուլիսի 3- ին կհասնեն Բաթումի: Հուլիսի 4- ին Բաթումի- Նովոռոսիյսկ ուղղությամբ լաստանավի տոմսերն արդեն վաճառվում են:

«Սպայկա» ընկերության վարձակալած  Փոթի- Նովոռոսիյսկ ուղղությամբ առաջին  լաստանավը 55բեռնատարներով գտնվում է Նովոռոսիյսկում և սպասում է  նավամատույցին մոտենալու թույլտվությանը: Հունիսի 30-ի դրությամբ Նովոռոսիյսկում «Սպայկա» ընկերությունը վարձակալել է երկրորդ լաստանավը, և ևս 50 բեռնատար մեքենաներ ուղեւորվում են Փոթի:

«Առկա տեղեկատվության համաձայն, Վրաստանի տարածքում բեռնատարների կուտակումը հասնում են 15- 20 մեքենայի՝ չհաշված այն մեքենաները, որոնք դեռ Հայաստանի տարածքից դուրս չեն եկել, կամ գտնվում են Հայաստան- Վրաստան սահմանամերձ գոտում։ Ռուսական կողմում կուտակումները կազմում են 40-ից 50 մեքենա, սակայն Վլադիկավկազմի մոտ ճանապարհի երկայնքով կան բազմաթիվ բեռնատարներ: Խոսքը չի վերաբերում միայն ՀՀ մեքենաներին: Կուտակումներ կան նաև Կարսնոդար և Դոնի Ռոստով քաղաքների մերձակայքում; Գյուղատնտեսության նախարարության տվյալներով, արտահանվել է շուրջ տասը հազար տոննա ծիրան, ևս հինգ հազար տոննա դեռ արտահանվելու է: Բոլոր բեռնափոխադրողներին  հորդորում ենք կուտակումներից խուսափելու նպատակով Հայաստանից դուրս գալուց առաջ անպայման լաստանավի վրա տեղ ամրագրել, որպեսզի կուտակումներ չստեղծվեն»,- ասաց Վաչե Գաբրիելյանը:

Փոխվարչապետը նաև տեղեկացրել է, որ Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների ճանապարհային վարչության և ոստիկանության տեղեկատվության համաձայն, հունիսի 30- ի դրությամբ գետի հոսքը մոտ հիսուն տոկոսով տեղափոխված է դեպի նախկին հուն, որի մաքարման աշխատանքերը դեռ շարունակվում են։ Դրանից հետո կանցկացվի վնասների ուսումնասիրություն և  արդեն  հստակ   կլինի ճանապարհների վերականգման համար անհրաժեշտ ժամանակը:

Նախնական գնահատակներով, աշխատանքները կարող են տևել 2- 3 շաբաթ:

«Այդ ընթացքում մեր տրանսպորտի ու կապի նախարարությունը  և ԱԻՆ-ը աշխատելու են բնակչության ու իրենց գործընկերների հետ անընդհատ: Հորդորում ենք մեր բոլոր քաղաքացիներին պլանավորել իրենց գործողությունները՝ հետևելով դեպքերի զարգացման ընթացքին և, ըստ անհրաժեշտության, դիմել մեր ծառայություններին։  Կառավարությունը ամեն ինչ անելու է՝ սատարելու մեր քաղաքացիներին, թե ՀՀ գալու, թե բեռնափոխադրումներ իրականացնելու համար»,-նշել է Վաչե Գաբրիելյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ