15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իր նահատակությունը երևի Աստծո նախախնամություն էր.Եռաբլուրում նշվեց Արմենի ծնունդը/վիդեո/

Այսօր` հունիսի 30-ին Եռաբլուրը բազմամարդ էր, հավաքվել էին մերօրյա հերոս Արմեն Հովհաննիսյանի հարազատները, ընկերները՝ խնկարկելու հերոսի հիշատակը, որի 22-ամյակը լրացավ այսօր:

Կրտսեր սերժանտ Արմենն արիաբար զոհվեց 2014թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերն՝ ադրբեջանական հատուկ նշանառության դիվերսիոն խմբերին հետ շպրտելու ժամանակ:

«Այսօր` ասում եմ շնորհավոր ծննուդդ Արմեն ջան, շնորհավոր ծնունդդ հրամանատար ջան: Հպարտ եմ, որ Արմենին ես եմ լույս աշխարհ բերել, հպարտ եմ, որ Արմենը բարձ պահեց ազգի, զինվորի պատիվը: Իր նահատակությունը երևի Աստծո նախախնամություն էր: Արմենս նահատակվեց, որպեսզի ապրեցներ բոլոր նրանք, ովքեր պետք է ապրեին այս հողի վրա, նույնիսկ չծնված մանուկների համար: Արմենը զոհվեց այն խաղաղության համար, որը մեզ բոլորիս համար շատ կարևոր է: Թող Արմենիս նման Արմեններ շատ ծնվեն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արմենի մայրը՝ Մարինե Հովհաննիսյանը:

Ի դեպ, Արմենը պետք է զորացրվեր հենց հունիսի 30-ին՝ ծննդյան օրը: Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է 5 մեդալներով, իսկ տան նրա սենյակը ծնողները վերածել են թանգարանի, որտեղ ամեն ինչ պատմում է քաջարի զինվորի կյանքի մասին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ