19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Սիրուն աչքեր ունենալն էլ չի օգնի»

 

«Եթե քո ողնաշարը  թույլ է, ինչքան սիրուն աչքեր ունես, ինչքան էլ գրագետ միտք արտահայտես, որեւէ մեկը հաշվի չի նստելու:  Հաշվի են նստում  պինդ,  ամուր մեջքի հետ:  Կամ դու սեփականդ ես ստեղծում, կամ կարողանում ես ձեւավորել եւ ուրիշը դառնա քո մեջքը, որ քո փորին երբեւէ չհարվածեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  ասաց պատգամավոր  Թեւան Պողոսյանը:

Ըստ Թեւան Պողոսյանի՝ բոլոր հարեւանների հետ էլ պետք է համագործակցել ու լավ հարաբերություններ ունենալ, ավելին՝ այսօրվա Թուրքիայի հետ  ձեռնտու է սահմանների բացումը:

Այս տեսակետիս հետո, բնականաբար, հարց է առաջանում.  արդյո՞ք Թուրքիայի հետ սահմանի բացումը չի նպաստի ահաբեկիչների մուտքին Հայաստան եւ ահաբեկչություններին:

«Դա չի նշանակում, որ սահմաններին չես ունենալու վերահսկողական կետեր: Նույն թուրք-վրացական սահմանը համարյա թե բաց է: Սահմանների բացումը ավելի շատ տնտեսական հնարավորություններ կարող է ընձեռել»,- նշեց  պատգամավորը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ