15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞ւր են գնում փողերը

Արմավիրի մարզի Շենավան և Բերքաբեր համայնքներում մի քանի օր է` բնակիչներն իրենց տեղը չեն գտնում: Կարկուտն ավերել է ողջ բերքը:

Մեր հրապարակումներից մեկում նշել ենք`  գյուղացիները պնդում են` հակակարկտային կայանները ժամանակին չեն գործել եւ հենց այդ պատճառով է, որ իրենց ողջ բերքը կարկտահարվել է:

Անդրադառնալով այս թեմային` «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, թե հակակարկտային կայանների սարքերի արդյունավետությունը շատ ցածր է և հենց այդ պատճառով է, որ գյուղացու բերքը ավերվում է, երբ եղանակային պայմաններն անբարենպաստ են լինում: Բերբերյանը շեշտեց`գոյություն ունեն ժամանակակից արդյունավետ միջոցներ, որոնց ներդրման պարագայում գյուղացին նման խնդրի առաջ չէր կանգնի:

‹‹Նախագահը հանձնարարական է տվել, որ մենք պետք է ցանցային համակարգի անցնենք, բայց մինչ օրս այդ հանձնարարականը չի իրականացվել: Այդ խնդիրներով զբաղվող մարդիկ ձգձգում են,  համառորեն ուզում են պահպանել այդ նախնադարյան սարքերը՝ հակակարկտային կայաններրը: Ինչու չի իրագործվում նախագահի հաննարարականը: Պետական բյուջեից գումարներ են տրամադրվում այդ սարքավորումների համար, բայց ինչպես տեսնում եք, դրանք ոչ մի օգուտ չեն տալիս գյուղացուն››, – ասաց Հրաչ Բերբերյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ