15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 13, 2016

28-ամյա սպան այսօր դուրս է գրվել այրվածքաբանական կենտրոնից

Արցախի հետ շփման գծում մարտական գործողությունների հետևանքով ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող երկու վիրավորիներից մեկը`  28-ամյա  սպա Արսեն Առաքելյանն այսօր  առողջացմամբ դուրս է գրվել: Կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանի փոխանցմամբ` զինծառայողը  վերականգողական բուժումը կշարունակի Արցախում` Երևանի մասնագետների հետ գտնվելով մշտական կապի մեջ: Նշենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Արցախի բանակի սպան դեմքի, […]

Կհրաժարվի՞ իր առաջարկած նախապայմաններից

«Հնարավոր է,    որ այդ հանդիպումը լինի. չեմ բացառում: Բայց ես չեմ կարծում, որ այսօր Սարգսյանի ու Ալիևի հանդիպումը արդյունավետ կլինի», – խոսելով Սարգսյան-Ալիև  հնարավոր հանդիպման  մասին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը: Վերջինս ընդգծեց՝ եթե Սերժ Սարգսյանը գնա այդ հանդիպմանը, կնշանակի՝ վերջինս հետ է կանգնում իր առաջարկած նախապայմաններից: «Եթե Սերժ Սարգսյանը գնա […]

Թող հենց ինձնից էլ սկսեն. Վարդան Այվազյան /վիդեո/

«Թող սկսեն ուսումնասիրություններ անել, թող հենց ինձնից էլ սկսեն, ես դեմ չեմ. թող պարզվի, երևա՝ մեր հիմնախնդիրները որտեղ են: Ես դատավորի, Վանգայի, Աստծո առաքելություն չունեմ, չեմ կարող ասել՝ ով  ինչ է անում», – այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցնախկին բնապահպանության նախարար, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը: Լրագրողների դիտարկմանը, թե պատգամավորների մեծամասնությունն դղյակներ եւ հսկայական կարողություն ունեն. որտեղի՞ց նրանց […]

Եկել է պատասխանատու լինելու պահը

‹‹Ես զերծ կմնամ վարչապետի ասածները մեկնաբանելուց, բայց ամեն գործընթաց պետք է ընթանա գործերով:  Մենք այսօր կանգնած ենք լրջագւյն մարտահրավերների առաջ ու պիտի լուրջ քայլեր անենք››, – լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը: Վերջինս ընդգծեց՝  մենաշնորհների դեմ պետք է պայքարել: ‹‹Մրցակցության պաշտպանության հանձնաժողով գոյություն ունի: Այդ մարմնի շնորհիվ արդեն իսկ որոշակի փոփոխություններ են կատարվել: […]

Ինչպես կնքվեց զինադադարը

1988 թվականից Ադրբեջանը սանձազերծեց Հայ-Ադրբեջանական պատերազմ: Լավ զինված ադրբեջանական բանակը, ջոկատներից սկսեցին լայնածավալ հարձակումները Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով: Պատերազմի հորձանուտում հայերը միացյալ ուժերով ստեղծեցին հայոց ազգային բանակ, որը կազմում էր մոտ 20-25 հազար: Ադրբեջանի բանակը 75-80 հազար: Սակայն հայերը կարողացան հետ մղել հակառակորդի գրոհը և ազատագրել Արցախը: Ադրբեջանական բանակի նշանառված հարվածներին զոհ են գնում հազարավոր […]

ՀՀ ՄԻՊ-ը ԵԽ գլխավոր քարտուղարին է ներկայացրել ադրբեջանական զինուժի կատարած դաժանությունները

Մայիսի 12-ին Ստրասբուրգում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին: Արման Թաթոյանը ԵԽ գլխավոր քարտուղարին է ներկայացրել ապրիլի սկզբին Ադրբեջանի նախաձեռնած ռազմական ագրեսիայի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարված մարդու իրավունքների հիմնարար խախտումները: Պաշտպանը Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է նաեւ ադրբեջանական զինված ուժերի կողմից […]

Առեղծվածային սպանություն Երևանում. քույր ու եղբայր մահացել են. հայրը հիվանդանոցում է. Shamshyan.com

Այսօր՝ մայիսի 13-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կարապետյան փողոցի 30Ա սեփական տանը մահացած քաղաքացի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 29-ամյա Շողիկ Արմենակյանի դին, իսկ նրա եղբայրը՝ 26-ամյա Շավարշ Արմենակյանը, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել […]

Որդուն անվանակոչեց ընկերոջ անունով, մի օր հետո ինքը զոհվեց /վիդեո/

«Հայրապետը Էջմիածինի գումարտակի  հրամանատարն էր: Զոհվել է հերոսի մահով՝ բարձունքին»,-Henaran.am-ի թղթակցին Արցախ աշխարհի ազատագրված բարձունքներից մեկում՝ միայնակ խաչքար-գերեզմանը ցույց տալով ասաց ազատամարտիկ, գնդապետ Վազգեն Վարդանյանը: Ընկերները պատմեցին հերոս ազատամարտիկի զոհվելու մանրամասները.« Մեկ օր առաջ զոհվել էր Հայրապետի  մոտ ընկերը՝ Արայիկը ու Հայրապետի  կինը այդ օրը որդի ծնեց: Հայրապետը  հեռախոսով հաղորդեց, որ ցանկանում է որդուն անվանակոչել […]

«Արցախի ճանաչումը խաղաղության միակ երաշխիքն է». քաղաքագետ/վիդեո/

«Բանակցությունները անհրաժեշտ են, որովհետև հարցը ռազմական ճանապարհով մինչև վերջ չի կարող գնալ»,-այսօր՝ մայիսի 13-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Քաղաքագետի խոսքով՝ Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպմանը բազմաթիվ հարցերի պատասխան կհնչի: «Արցախի ճանաչումը խաղաղության միակ երաշխիքն է»,-ընդգծեց քաղաքագետը: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի