Թող հենց ինձնից էլ սկսեն. Վարդան Այվազյան /վիդեո/
«Թող սկսեն ուսումնասիրություններ անել, թող հենց ինձնից էլ սկսեն, ես դեմ չեմ. թող պարզվի, երևա՝ մեր հիմնախնդիրները որտեղ են: Ես դատավորի, Վանգայի, Աստծո առաքելություն չունեմ, չեմ կարող ասել՝ ով ինչ է անում», – այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցնախկին բնապահպանության նախարար, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե պատգամավորների մեծամասնությունն դղյակներ եւ հսկայական կարողություն ունեն. որտեղի՞ց նրանց այդ փողերը, Այվազյանն ասաց՝ տեղյակ չէ, թե ուրիշներն ինչպես են դղյակներ կառուցել:
«Ազատ Դեմոկրատների» փոխնախագահ Անուշ Սեդրակյանը նկատեց՝ որոշ պատգամավորների կանայք են հարուստ, ոչ թե իրենք:
«Չգիտեմ ում կնոջ մասին է խոսքը, բայց իմ կինը կյանքում ինձնից հարուստ չի եղել: Մարդիկ կան, որ սրան-նրան թալանում են: Իսկ ես դրսից եմ փող բերել: Դրսում եմ փող աշխատել ու այստեղ բերել», – ասաց Վարդան Այվազյանը: