15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Եկել է պատասխանատու լինելու պահը

‹‹Ես զերծ կմնամ վարչապետի ասածները մեկնաբանելուց, բայց ամեն գործընթաց պետք է ընթանա գործերով:  Մենք այսօր կանգնած ենք լրջագւյն մարտահրավերների առաջ ու պիտի լուրջ քայլեր անենք››, – լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը:

Վերջինս ընդգծեց՝  մենաշնորհների դեմ պետք է պայքարել:

‹‹Մրցակցության պաշտպանության հանձնաժողով գոյություն ունի: Այդ մարմնի շնորհիվ արդեն իսկ որոշակի փոփոխություններ են կատարվել: Կոնկրետ քայլերի համար պետք է պատասխանատու անձինք լինեն, որ արդյունքներ արձանագրենք:  Բյուջետային համակարգում գումարներ տնտեսելու պլանին պիտի հաջորդի այն, որ տարեվերջում տեսնենք՝ իսկապես գումարները կրճատվել են, թե չէ՝ եղել են դեպքեր, որ ասել ենք՝ կրճատում ենք, տարեվերջում դա  չի արձանագրվել››, – ասաց Վարդան Այվազյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը՝  ‹‹Ազատ Դեմոկրատներ›› կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
‹‹Մենք միշտ էլ մարտահրավերների առաջ կանգնած ենք եղել, ուղղակի այս օրերին խնդիրներն ավելի երևացող դարձան: Կոռուպցիան պիտի անվանականացվի: Եկել է պատասխանատու լինելու պահը: Մեկն ազատվում է աշխատանքից…. Բայց դա ուղղակի ադմինիստրատիվ տույժ է, դա պատիժ չէ: Քրեական պատասխանատվություն  պիտի կրեն ոմանք, բայց դա չի արվում: Պետք է հրապարակվեն մենաշնորհների գլխին կանգնած անձանց անունները, կոռուպցիայի մեջ խրվածների անունները, թե չէ մարդկանց գործից ազատում են, այդ մարդն էլ կգնա մեկ այլ երկիր, ներվերը հանգիստ կվայելի իր կյանքը››, – ասաց Անուշ Սեդրակյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ