15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 10, 2016

Արցախի վարչապետը կոչ է արել տեղահանվածներին /ֆոտո/

Այսօր` մայիսի 10-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը այցելել է Շուշի քաղաք և հանդիպել ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Մարտակերտի շրջանի տարբեր բնակավայրերից տարհանված և բերդաքաղաքում ապաստանած մի խումբ բնակիչների հետ: Ինչպես տեղեկացնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից վարչապետը ծանոթացել է տեղահանված  քաղաքացիների բնակության կենսապայմաններին և քննարկել նրանց  վերադարձի հետ կապված մի […]

Նախագահն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Հանրապետության Նախագահը ներկայացրել է իր տեսակետը Ադրբեջանի ապակառուցողական և ռազմատենչ կեցվածքի արդյունքում իրավիճակի լարման և բանակցային գործընթացը խոչընդոտելու այդ երկրի դրդապատճառների մասին: Անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ապրիլյան իրադարձությունների ժամանակ իրականացված ռազմական հանցագործությունների փաստերին՝ Նախագահն ընդգծել է նման […]

3 ամիս է՝ հոլի պես պտտում են. բաց նամակ

Քաղաքացի Ծովինար Առաքելյանը բաց նամակով դիմել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին. «Արդեն 3 ամիս է՝ ինձ հոլի պես պտտում են Սոցապ նախարարության բոլոր բաժիններով, չարչարանքներիս 4-րդ ամսում որոշեցի խնդիրս ուղղել նախարար Արտեմ Ասատրյանին, քանզի, կարծում եմ, որ այս նախարարությունում նրանից վերև ոչ ոք կանգնած չէ, և այլևս չեն կարող արդարանալ, թե սա մեր բաժնի […]

Թալիշից, Մատաղիսից և Տոնաշենից տեղահանված ընտանիքներին ԿԽՄԿ-ն կանխիկ դրամային օգնություն է տրամադրում /ֆոտո/

Թալիշ գյուղի բնակիչ Հայկա Սարգսյանի ընտանիքն այն բազում ընտանիքներից մեկն է, որ ստիպված է եղել լքել իր տունը 2016թ. ապրիլի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով տեղի ունեցած իրավիճակի սրման հետևանքով։ Այս մասին գրում է Արցախպրեսը եւ շարունակում, որ առաջին հայացքից Սարգսյանները հասարակ մի ընտանիք են։ Սակայն դա այդպես չէ. մի տան մեջ բնակվում են […]

Վնուկովո օդանավակայանի աշխատակցուհին ԻՊ անդամ է եղել /վիդեո/

ՌԴ հատուկ ծառայությունները ուսումնասիրություններ են սկսել մոսկովյան օդանավակայաններում, հատկապես՝ Վնուկովո օդանավակայանում։ Ինչպես պարզվել է, հատուկ ծառայությունները ձերբակալել են օդանավակայանի երիտասարդ աշխատակցուհուն, ով կասկածվում է Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ։ Աղջիկն աշխատել է իբրեւ հավաքարար եւ մուտք ունեցել օդանավակայանի բոլոր անկյուններում։ Սաիդայի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ ահաբեկչական գործունեությանն աջակցելու մեղադրանքով։   Այժմ ոստիկանները […]

Բակո Սահակյանն արժևորել է ՀՅԴ Հայ դատի գործունեությունը Արցախի հիմնախնդրի օբյեկտիվ ներկայացումը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր` մայիսի 10-ին Տիգրանակերտի հնագիտական թանգարանում հանդիպում է ունեցել ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի եւ տարածաշրջանային հանձնախմբերի ու գրասենյակների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Հայրենիք-Սփյուռք կապերին, ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահ […]

«Հրազդան ցեմենտ»-ը պարտքեր է կուտակել՝ քաջ գիտակցելով դրա բացասական հետևանքները. Քոքոբելյան

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը կարծում է՝ «Հրազդան ցեմենտ» ընկերությունը պարտքեր է կուտակել՝ քաջ գիտակցելով դրա բացասական հետևանքները: Այս մասին պատգամավորը հայտարարեց ԱԺ-ում՝ իր ելույթի ընթացքում: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, թե Քոքոբելյանը, քաջատեղյակ լինելով տնտեսական հարաբերություններից, հայտնում է այնպիսի տեսակետներ, որոնք ոչ մի աղերս չունեն իրականության հետ: Նախարարը հիշեցրեց՝ Կառավարությունն  այս պարագայում իրավունք չունի որևէ բաժնետիրոջ […]

Համանախագահները Բրյուսելում Մամեդյարովի հետ չեն հանդիպի

«Արևելյան գործընկերության» անդամ երկրների արտաքին գործերի նախարարների` Բրյուսելում մայիսի 23-ին նախատեսված հանդիպման շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ չի նախատեսվում: Այդ մասին հայտարարել է  ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն։ «Բրյուսելում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համախանագահների հանդիպում դեռևս չի ծրագրվում ։ Իհարկե, ես և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի