08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Բակո Սահակյանն արժևորել է ՀՅԴ Հայ դատի գործունեությունը Արցախի հիմնախնդրի օբյեկտիվ ներկայացումը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր` մայիսի 10-ին Տիգրանակերտի հնագիտական թանգարանում հանդիպում է ունեցել ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի եւ տարածաշրջանային հանձնախմբերի ու գրասենյակների ներկայացուցիչների հետ:

Քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Հայրենիք-Սփյուռք կապերին, ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախագահ Սահակյանն արժեւորել է ՀՅԴ Հայ դատի գործունեւթյունը Հայոց ցեղասպանության, Արցախի հիմնախնդրի օբյեկտիվ ներկայացման, համահայկական նշանակություն ունեցող խնդիրների լուծման ուղղությամբ:

Բակո Սահակյանը ողջունել է Արցախում ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների համաժողովի անցկացումը՝ ընդգծելով միջոցառման յուրահատուկ կարեւորությունը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ