Եվրոպացիները պահանջում են չեղյալ համարել Եվրատեսիլ 2016-ի արդյունքները
«Եվրատեսիլ 2016»-ում Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալայի հաղթանակը միանշանակ չընդունվեց աշխարհի կողմից։ Խնդիրն այն է, որ Ջամալան հաղթեց ավելի շատ ազգային ժյուրիի ձայների շնորհիվ, ու շատերը դա անարդար են համարում։ Ավելին, change.org-ում ստորագրահավաք է սկսվել, որտեղ եվրոպական 53 երկրների բնակիչներ պահանջում են չեղյալ համարել Եվրատեսիլի արդյունքները։ Այս պահի դրությամբ՝ մոտ 108 հազար մարդ ստորագրել է այս դիմումի ներքո։ […]