07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Սա օլիգոպոլ մենաշնորհային սփռում է. Միքայել Մելքումյանը՝ հայաստանյան հեռուստաընկերւթյունն

ԱԺ-ում քննարկում են  ՀՌԱՀ 2015 թվականի  գործունեության արդյունքները:

«Նայում եմ ցանկը, սա օլիգոպոլ մենաշնորհային սփռում է: Հասկանում եմ, որ հաճախականությունները սահմանափակ ենբայց դուք կարգավորիչ մարմին եք և պետք է հետևեք խաղի կանոններին: Ուզում եմ իմանալ, հեռարձակման ոլորտում մուտքը ելքը ազա՞տ է, թե՞ կան ճնշումներ : Հեռուստաընկերությունների շահութաբերությունը տնտեսության վիճակի հետ կապված նվազու՞մ է թե՞ ոչ»,- հիմնական զեկուցողին՝ ՀՌԱՀ նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանին  հարց ուղղեց պատգամավոր  Միքայել Մելքումյանը:

Ժիրայր Դադասյանն ընդգծեց՝ լիցենզիաների տրամադրումը տեղի է ունենում տասը տարին մեկ անգամ: 2012թ նոր տեղի կունենա մրցույթ լիցենզիա տրամադրելու համար:

Անդրադառնալով հեռուստաընկերությունների շահութաբերությանը՝  Ժիրայր Դադասյանը շեշտեց՝  բնականաբար, հեռուստաընկերությունը անմիջականորեն կապված է տնտեսության հետ: Գովազդների պակասելու դեպքքում հեռուստաընկերությունները  կանգնում են խնդրի առաջ:

Միքայել Մելքումյանն արձագանքեց՝ ստացվում է՝ հեռուսստաընկերությունների վրա ճնշումներ կարող են լինել տասը տարին մեկ՝ լիցենզիա տրամադրելու ժամանակ,:

Դադասյանը, բնականաբար, չհամաձայնեց այս դիտարկմանը՝ շեշտելով՝ ճնշումների մասին խոսք լինել չի կարող, մանավանդ որ կա մասնավոր մուլտիպլեքս, որը լայն հնարավորություններ է ստեղծում այլ հեռուստաընկերությունների համար, այդ թվում՝ մասնակցել այդ մրցույթին, շահել և ազատ գործել:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ