15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 17, 2016

Համայնքային թանգարանները կմիանան Թանգարանների միջազգային օրվան

Այս տարի ևս Երևանում կանցկացվի Թանգարանների միջազգային օրը, որն ըստ ավանդույթի նշվում է մայիսի 18-ին, ինչպես նաև «Թանգարանների եվրոպական գիշերը»` մայիսի 21-ին: Միջոցառումներ, որոնց ընթացքում մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն կունենան անվճար այցելելու երևանյան թանգարաններ: Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարականության հետ կապերի վարչությունից «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները» կարգախոսի ներքո անցկացվող այս տարվա մշակութային միջոցառումներին, ինչպես […]

Ղարաբաղը դուրս է մղվել բանակցային գործընթացից եւ հետ բերելը բավականին դժվար կլինի. Լևոն Զուրաբյան

«Իշխանությունների սխալների պատճառով 98-ից Ղարաբաղը դուրս է մղվել բանակցային գործընթացից եւ հետ բերելը բավականին դժվար կլինի»,- այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը: «Համանախագահներն ասում են, որ ԼՂՀ մասնակցությունը բանակցություններում հնարավո՞ր է: Եթե նման բան ասել են, միշտ ասել են այն համատեքստով, որ ինչ-որ մի պահից, երբ […]

Նախագահը ներկա է գտնվել Խուլերի շախմատի աշխարհի անհատական առաջնության /ֆոտո/

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ներկա է գտնվել Խուլերի շախմատի աշխարհի անհատական առաջնության բացման արարողությանը: Մրցաշարը, որն անցկացվելու է մինչև մայիսի 26-ը, տեղի է ունենալու 7 ենթախմբերում` 24 երկրի շուրջ 120 շախմատիստի մասնակցությամբ: Առաջնության բացմանը ներկա են գտնվել նաև ՖԻԴԵ-ի Նախագահ Կիրսան Իլյումժինովը, Խուլերի շախմատի համաշխարհային […]

Զբաղեցրած պաշտոններից ազատվել են գրասենյակների ղեկավարները, հարուցվել է երկու քրեական գործ. Իշխան Զաքարյան

ԱԺ-ում  քննարկվում է Վերահսկիչ պալատի 2015թ. տարեկան հաշվետվությունը: Դեռ ամիսներ առաջ Իշխան Զաքարյանը կառավարությունում հայտարարել էր՝ սոցիալական ոլորտի հետ կապված ստուգումների արդյունքում Արագածոտնի ու Կոտայքի մարզերում 571 դեպքով հայտնաբերվել են խախտումներ, որոնք կազմում են 105 միլիոն դրամ: Իշխան Զաքարյանը շեշտեց՝  կառավարությունն արձագանքել է այս բացահայտումներին, զբաղեցրած պաշտոններից ազատվել են գրասենյակների ղեկավարները, հարուցվել է երկու քրեական […]

Դեռահասները ընկերուհուն ալկոհոլ են տվել, ապա բռնաբարել նրան

Տյումենում մի քանի դպրոցականներ ալկոհոլ են տվել իրենց ընկերուհուն, իսկ երբ վերջինը հարբել է, բռնաբարել են նրան ու տեսագրել այդ ամենը։ Ընդ որում, համացանցում տարածված լուսանկարում դեռահաս տղաները ուրախ ժպտում են, իսկ աղջիկը, ամենայն հավանականությամբ, անգիտակից վիճակում է։ Ինչպես պարզվել է, հանցագործները 16 տարեռկան տղաներ են, տեղի դպրոցներից մեկի աշակերտներ։ Տղաները լուսանկարները տեղադրել են իրենց […]

Տեր-Պետրոսյանը և դեսպան Քիսլերը կարևորել են Վիեննայում կայացած համաժողովի որոշումը

Մայիսի 17-ին ԳԴՀ դեսպանատանը տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին, Ընտրական օրենսգրքին և հատկապես ղարաբաղյան կարգավորման ներկա պահին վերաբերող հարցեր: Թե՛ Տեր-Պետրոսյանը, թե՛ դեսպան Քիսլերը կարևորել են երեկ Վիեննայում կայացած համաժողովի որոշումը` ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում […]

Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձ է հղել Սեմյոն Հախումյանի ընտանիքին

ՀՀ Ազգային ժողովի նախագահի ցավակցական ուղերձում ասվում է. «Խոր ցավ ապրեցի` տեղեկանալով գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Սեմյոն Հախումյանի մահվան մասին: Երկար տարիներ կրթական համակարգում աշխատած, ապա այն որպես ՀԽՍՀ լուսավորության, այնուհետեւ ՀՀ ժողկրթության նախարար ղեկավարած Սեմյոն Հախումյանն իսկապես լուսավոր մտավորական ու մանկավարժական գործի նվիրյալ էր, ով մինչեւ կյանքի վերջն էլ հավատարիմ մնաց իր գործին ու կոչմանը: Անկեղծորեն ցավակցում […]

Ղարաբաղում Արցախի հերոսի նկատմամբ այդ պետական աշխատողի աշխատելաոճը չեմ հասկանում. գեներալի օգնական /վիդեո/

Ազգային ժողովում Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանն այսօր՝ մայիսի 17-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ մանրամասնեց Արցախում գեներալ Մանվել Գրիգորյանի և ճանապարհը փակած անձանց միջև միջադեպը: Մանուկյանի խոսքով՝ զինվորականներ չեն եղել, այլ քաղաքացիական հագուստով անձինք: Մանուկյանը կասկածի տակ է դնում  անգամ ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանի պրոֆեսիոնալիզմը: «Ես ուզում եմ քննադատել իր աշխատելաոճը, […]

Արցախի կառավարությունն ամբողջ տեխնիկան մոբիլիզացրել էր և հանել առաջնագիծ

էդիկ Բաղդասարյանը Ֆեյսբուկյան իր հարթակում գրում է. «Սահմանի ողջ երկայնքով դիրքերի ամրացման աշխատանքներ են տարվել եւ տարվում։ Ամենուր կարելի է տեսնել աշխատող տեխնիկա։ Ղարաբաղի կառավարությունը Ղարաբաղում եղած ամբողջ տեխնիկան մոբիլիզացրել էր եւ հանել առաջնագիծ։ Հաճախ վտանգել են իրենց կյանքը աշխատողները, բազմաթիվ անգամ հակառակորդը կրակել է նրանց ուղղությամբ։ Այստեղ ասում են՝ քսան տարում այնքան գործ չի արվել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի