12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Զբաղեցրած պաշտոններից ազատվել են գրասենյակների ղեկավարները, հարուցվել է երկու քրեական գործ. Իշխան Զաքարյան

ԱԺ-ում  քննարկվում է Վերահսկիչ պալատի 2015թ. տարեկան հաշվետվությունը:

Դեռ ամիսներ առաջ Իշխան Զաքարյանը կառավարությունում հայտարարել էր՝ սոցիալական ոլորտի հետ կապված ստուգումների արդյունքում Արագածոտնի ու Կոտայքի մարզերում 571 դեպքով հայտնաբերվել են խախտումներ, որոնք կազմում են 105 միլիոն դրամ:

Իշխան Զաքարյանը շեշտեց՝  կառավարությունն արձագանքել է այս բացահայտումներին, զբաղեցրած պաշտոններից ազատվել են գրասենյակների ղեկավարները, հարուցվել է երկու քրեական գործ: Գումարի մի մասն արդեն իսկ  մարվել է, նյուս մասը մարվելու է մաս-մաս` ըստ ժամանակացույցի:

«Մեր ուշադրության կենտրոնում է եղել գյուղատնտեսական ոլորտի երկու ծրագիր՝ շուկայավարման հնարավորություններ, ֆերմերների ներդրումների ծրագրի և պտուղ-բանջարեղենի ոլորտի աջակցության հետ կապված մի ծրագիր: Վերջինիս գործունեությունը դադարեցված է, ընթանում են աշխատանքներ ծախսված գումարը վերադարձնելու համար, գումարը կազմում է 2.5 մլն դոլարին համարժեք դրամ: Հարուցվել են մի շարք դատական գործեր»,- ասաց Իշխան Զաքարյանը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ