22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Դեռահասները ընկերուհուն ալկոհոլ են տվել, ապա բռնաբարել նրան

Տյումենում մի քանի դպրոցականներ ալկոհոլ են տվել իրենց ընկերուհուն, իսկ երբ վերջինը հարբել է, բռնաբարել են նրան ու տեսագրել այդ ամենը։

Ընդ որում, համացանցում տարածված լուսանկարում դեռահաս տղաները ուրախ ժպտում են, իսկ աղջիկը, ամենայն հավանականությամբ, անգիտակից վիճակում է։

Ինչպես պարզվել է, հանցագործները 16 տարեռկան տղաներ են, տեղի դպրոցներից մեկի աշակերտներ։ Տղաները լուսանկարները տեղադրել են իրենց սոցկայքերի էջերում, ինչից հետո ոստիկանները դեպքի առթիվ քրեական գործ են հարուցել։

Ոստիկանները ձերբակալել են բոլոր 4 տղաներին, նրանք հայտարարել են, որ աղջիկը դավաճանել է ընկերոջը, դրա համար էլ իրենք պատժել են նրան։

Նշվում է, որ տուժած աղջիկը ոչ մի կերպ չի մեկնաբանում տեղի ունեցածը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ