15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 17, 2016

Մայիսի 18-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մայիսի 18-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Հետախույզ վետերանների միավորման նախագահ Սուրեն Կարապետյանը, Հետախույզ վետերանների միավորման վարչության անդամ Արթուր Բունիաթյանը և «Դնետր» հրետանային զորամիավորման ինժեներ Վալերի Խաչատրյանը: ԹԵՄԱ՝ Մայիսի 18-ը Լաչինի ազատագրման օրն է, ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող ռազմական գործողություններ:

Մամեդյարովը՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին

Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը լավ նախադրյալներ է ստեղծում Ղարաբաղի հարցում էական բանակցություններ սկսելու համար։ Այդ մասին, անդրադառնալով նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների  հանդիպմանը, ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, գրում է РИА Новости-ն։ «Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը լավ նախադրյալներ է ստեղծում Ղարաբաղի հարցում էական բանակցություններ սկսելու համար։  Այդ […]

Առաջընթաց կա

Այսօր ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում   ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց՝ Վեննայում կայացած հանդիպման ընթացքում վերահաստատվեց՝ խոսք չի կարող լինել հրադադարի նոր պայմանագրի մասին: Ռուստամյանը շեշտեց՝ զինադադարի ռեժիմի խախումն արձանագրող մեխանիզմների ներդրումը կարևոր գործոն է և դրանք պետք է կյանքի կոչել, ապա ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական հանձնակատարի թիմը: «Այսքանը, որպես ստարտ, կարելի է […]

Հայաստանում գոյություն ունի տեղական խաղողի ավելի քան 600 սորտ

  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ ԳՆ «Երկրագործության գիտականկենտրոն» ՊՈԱԿ` կենտրոնի գործունեությանն ու ընթացիկ աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով: Այցելության սկզբում նախարարը եղել է «Ծիրանի գենետիկական ռեսուրսների պահպանում և օգտագործում» ծրագրի շրջանակներում 2012 թվականին հիմնված ծիրանի կոլեկցիոն այգում, ուր պահպանվում են հայկական ծիրանենու 82 գենետիկսորտեր: «Այս այգին հիմնվել է ծիրանենու տեղական ռեսուրսների […]

Հայկական մշակութային ինքնավարություն՝ Աբխազիայում

Աբխազիայում գործող «Կռունկ» հայկական հասարակական կազմակերպությունը հայտարարել է այդ երկրում «հայկական ազգային մշակությային ինքնավարություն» ստեղծելու մասին: ՀԿ տարածած հայտարարության մեջ նշվում է, հայերն այդ փոքր, բայց բազմազգ երկրում բնակություն են հաստատել վաղուց, ակտիվ մասնակցություն ունեցել աբխազական պետության զարգացման գործում, կռվել այդ երկրի թշնամու դեմ հայտնում է panorama.am-ը: Լրատվամիջոցների հաղորդմամբ, հայտարարության հեղինակները նշում են, որ խորհրդային […]

Ցանկացած պայմանավորվածություն, որը ձեռք է բերվել բանակցային փուլում, կարող է խախտվել. Արտակ Զաքարյան

ԱԺ-ում լրագրողների հետ հարց-պատասխանի ընթացքում այսօր ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Վիեննայում կայացած  Սարգսյան-Ալիև հանդիպմանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ասաց՝ ցանկացած պայմանավորվածություն, որը ձեռք է բերվել բանակցային փուլում, կարող է խախտվել՝ կախված հայ-ադրբեջանական սահմանի դրությունից: «Եթե սահմանին մենք չունենք վստահության բավարար մեխանիզմներ և չունենք հրադադարի լիարժեք պահպանման հնարավարություններ, բնականաբար, ձեռք բերված […]

Բանակցությունները պետք է տեղի ունենան Արցախի մասնակցությամբ․ պատգամավոր

Նախօրեին Վիեննայում տեղի ունեցած Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպմանը անդրադառնալով՝ լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը պատգամավոր Թևան Պողոսյանը նշեց, որ նմանատիպ հանդիպումներ դեռ շատ կլինեն։Նա նշեց, որ իր կարծիքով՝ այս հանդիպումը մեծ ձեռքբերում չէ։ «Ցանկացած հանդիպում կմնա հերթական հանդիպման մակարդակի, եթե մենք չկարողանանք ձևավորել այնպիսի ներքին իրավիճակ, երբ մեր բանակի հզորությունը միշտ գերազանցելու է ադրբեջանականին:Նմանատիպ […]

Սերժ Սարգսյանի նախապայմաններից երկուսը վերահաստատվել են. Ալեքսանդր Արզումանյան

  ԱԺախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հարց-պատասխանի ընթացքում անդրադարձավ Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը: Արզումանյանը շեշտեց` հանդիպման փաստը կարևոր է: Էական դերակատարում ունի նաև եռանախագահների միահամուռ հայտարարությունը, որը բացառվում է ռազմական լուծումը, և որ կողմերը պետք է վերադառնան 1994-1995 թվականներին ստորագրված եռակողմ պայմանագրին` հրադադար հայտարարելու մասին: «Նաև խոսվեց այն մասին, որ […]

Նախկին ոստիկանի կողմից ավազակային հարձակում կատարելու վերաբերյալ քրգործը վարույթ է ընդունվել

ՀՀ ոստիկանության նախկին ծառայող Հրաչյա Ֆ.-ն, ուրիշի գույքը ավազակությամբ հափշտակելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով Էդգար Մ.-ի հետ, 2016 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 04:25-ի սահմաններում, բաց պատուհանից ապօրինի մուտք են գործել քաղաքացի Լևոն Ա.-ի տուն և որպես զենք հանդիսացող ատրճանակի ու դանակի գործադրմամբ հարձակվել են Լևոն Ա.-ի, Դավիթ Ա.-ի, Անուշ Ա.-ի և Սամվել Հ.-ի վրա՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի