19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Նախկին ոստիկանի կողմից ավազակային հարձակում կատարելու վերաբերյալ քրգործը վարույթ է ընդունվել

ՀՀ ոստիկանության նախկին ծառայող Հրաչյա Ֆ.-ն, ուրիշի գույքը ավազակությամբ հափշտակելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով Էդգար Մ.-ի հետ, 2016 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 04:25-ի սահմաններում, բաց պատուհանից ապօրինի մուտք են գործել քաղաքացի Լևոն Ա.-ի տուն և որպես զենք հանդիսացող ատրճանակի ու դանակի գործադրմամբ հարձակվել են Լևոն Ա.-ի, Դավիթ Ա.-ի, Անուշ Ա.-ի և Սամվել Հ.-ի վրա՝ վերջիններիս պատճառելով մարմնական վնասվածքներ. տեղեկացնում է ՀՀ ՀՔԾ-ն։
Տանտերերը դիմադրություն են ցույց տվել, ինչի արդյունքում ավազակային հարձակում կատարած Հրաչյա Ֆ.-ն ստացած վնասվածքներից մահացել է, իսկ Էդգար Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ