08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Բանակցությունները պետք է տեղի ունենան Արցախի մասնակցությամբ․ պատգամավոր

Նախօրեին Վիեննայում տեղի ունեցած Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպմանը անդրադառնալով՝ լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը պատգամավոր Թևան Պողոսյանը նշեց, որ նմանատիպ հանդիպումներ դեռ շատ կլինեն։Նա նշեց, որ իր կարծիքով՝ այս հանդիպումը մեծ ձեռքբերում չէ։

«Ցանկացած հանդիպում կմնա հերթական հանդիպման մակարդակի, եթե մենք չկարողանանք ձևավորել այնպիսի ներքին իրավիճակ, երբ մեր բանակի հզորությունը միշտ գերազանցելու է ադրբեջանականին:Նմանատիպ հանդիպումները բանակցություններ չեն։ Բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն Արցախի մասնակցությամբ»,- ասաց նա։

Ասուլիսի մյուս բանախոս, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը նշեց, որ հանդիպման թե նախօրեին, թե այս գիշեր զոհեր ունեցանք սահմանին, հետեւաբար՝ այս պահին զինադադար գոյություն չունի:

«Այդպես էլ անդրադարձ չի եղել հիմնախնդրի լուծմանը։ 1994-ին ասում էին՝ զինադադարը կնքենք, արագ կանցնենք այդ խնդրին։ Բայց այդպես էլ չհասկացանք, թե որն է այդ արագը և այդ երբ պետք է գա ապագան»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ