15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայկական մշակութային ինքնավարություն՝ Աբխազիայում

Աբխազիայում գործող «Կռունկ» հայկական հասարակական կազմակերպությունը հայտարարել է այդ երկրում «հայկական ազգային մշակությային ինքնավարություն» ստեղծելու մասին:

ՀԿ տարածած հայտարարության մեջ նշվում է, հայերն այդ փոքր, բայց բազմազգ երկրում բնակություն են հաստատել վաղուց, ակտիվ մասնակցություն ունեցել աբխազական պետության զարգացման գործում, կռվել այդ երկրի թշնամու դեմ հայտնում է panorama.am-ը:

Լրատվամիջոցների հաղորդմամբ, հայտարարության հեղինակները նշում են, որ խորհրդային տարիներին հայ բնակչությունը հնարավորություն չի ունեցել զարգացնել մշակույթը, այդ թվում՝ հոգևոր, արգելվում էր հայկական դպրոցների գործունեությունը, եկեղեցաշինությունը:

Հայտարարության մեջ նշվում է, որ Աբխազիայի անկախության համար պայքարած շատ հայեր հրոսներ են դարձել, նրանք պայքարել են երկրի անկախության համար, որպեսզի հետո իրենց իրավունքները չոտնահարվեն:

«Երկրի ղեկավարությունը միտումնավոր պակասեցնում է հայ բնակչության թիվը, որպեսզի թույլ չտա եկեղեցի, դպրոց, հայկական թատրոն, մշակութային կենտրոններ կառուցել»,-լրատվամիջոցի փոխանցմամբ, ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Աբխազիայի բնիկ հայ ժողովուրդը ունի բոլոր իրավական հիմքերը՝ Աբխազիայում ստեղծելու հայկական ազգային մշակութային ինքնավարություն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ