Ցանկացած պայմանավորվածություն, որը ձեռք է բերվել բանակցային փուլում, կարող է խախտվել. Արտակ Զաքարյան
ԱԺ-ում լրագրողների հետ հարց-պատասխանի ընթացքում այսօր ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ասաց՝ ցանկացած պայմանավորվածություն, որը ձեռք է բերվել բանակցային փուլում, կարող է խախտվել՝ կախված հայ-ադրբեջանական սահմանի դրությունից:
«Եթե սահմանին մենք չունենք վստահության բավարար մեխանիզմներ և չունենք հրադադարի լիարժեք պահպանման հնարավարություններ, բնականաբար, ձեռք բերված պայմանավարվուծությունները չեն կարող ապահովել դրանց կիրառման մեխանիզմներ: Երեկվա հանդիպումներում կարևորն այն է, որ Ադրբեջանն ինքը համաձայնություն տվեց սահմանագծում հրադադարի ռեժիմի պահպանման հարցում վստահության մեխանիզմների դնելուն, ինչը տարիներ շարունակ մերժում էր, բայց ընդունելն ու կյանքի կոչելը բավականին տարբեր բաներ են, մենք պետք է հավաստիանանք, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը գտնվում է հրադադարի պահպանման ներքո»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Վերջինս շեշտեց՝ ապրիլյան պատերազմի ֆոնին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները հուսադրող են. կարող ենք ակնկալել, որ սահմանագծում կունենանք միջազգային հանրության կողմից ճանաչված և ընդունված եխանիզմներ:
«Այդ մեխանիզմների ներդրմամբ հնարավոր կլինի վերահսկել հրադադարի ռեժիմի խախտումները, իրականացնել հետաքննություն և անել նաև քաղաքական հայտարություններ: Սա կարող է Ադրբեջանի համար լինել զսպող մեխանիզմ, որպեսզի ագրեսիան և սահմանային լարվածությունը թուլանան»,- ասաց Արտակ Զաքարյանը: