Մարիինյան թատրոնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը՝ Միջազգային օպերային մրցանակակիր
Մարիինյան թատրոնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը հեղինակավոր Միջազգային օպերային մրցանակին է արժանացել: The International Opera Award-ը համարվում է օպերային արվեստի աշխարհի ոչ պաշտոնական «Օսկարը»:
Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի է ունցել Լոնդոնի Սավոյ թատրոնում, որը մեկ տանիքի տակ էր հյուրընկալել համաշխարհային երաժշտական խոշորագույն աստղերին:
«Լավագույն երիտասարդ երգչուհի» անվանակարգում Մարիինյան թատրոնի լիտվացի սոպրանո Հասմիկ Գրիգորյանի հադթանակը յուրահատուկ նվեր հանդիսացավ երգչունուհու ծննդյան 35-ամյակի առթիվ: Իր ծննդյան օրը երգչուհին նշել էր մայիսի 12-ին: Միջազգային մրցույթի մրցանակին հավակնող Գրիգորյանի ախոյաններն էին ռուսաստանցի սոպրանո` Եկատերինա Բականովան և Աիդա Գաիֆուլինան, ՀԱՀ–ից` Գոլդա Շուլցը և Նոզուկո Մեմոն և ԱՄՆ-ից` Նադին Սյերրան: Մարիինյան թատրոնի սոպրանո Հասմիկի կյանքում նման հաջողությունն առաջին դեպքը չէ: Դեռևս 2005 թվականին լավագույն բեմելի համար նա արժանացել է «Բեմի Ոսկե խաչ» մրցանակի, 2010 թվականին նույն «Բեմի Ոսկե խաչին» արժանացել է լավագույն կատարման համար: