Թոմ Քրուզը չի ցանկանում մանկահասակ դստերը տեսնել ցնցող պատճառաբանությամբ /ֆոտո/
Հանրահայտ դերասան Թոմ Քրուզը 1990 թվականին տարվեց կրոնով՝ միացավ սեանտոլոգներին եւ հավատարիմ է նրանց մինչ օրս։ Վերջերս հայտնի դարձավ, որ դերասանն իր ողջ ունեցավածն ԱՄՆ-ում վաճառել է ու տեղափոխվել Բրիտանիա, որպեսզի իրեն նվիրի եկեղեցուն։
Դերասանը տարեցտարի ավելի քիչ էր շփվում դստեր՝ Սուրիի հետ, իսկ վերջերս հայտնի է դարձել, որ աստղային սեանտոլոգը ընդհանրապես չի ցանկանու տեսնել դստերը։ Քրուզը վստահ է, որ 10 տարեկան դստեր մեջ չարք է մտել։
Դերասանի նախկին թիկնապահը պատմել է, որ հավատակիցները Քրուզին համոզել են, որ փոքրիկի միջից պետք է չարքին հանել հատուկ ծիսակարգով։ Իսկ դերասանն անում է այն ամենը, ինչ ասում են իր եկեղեցու առաջնորդները։
Եւ քանի որ դերասանուհի Քեթի Հոլմսը՝ Քրուզի նախկին կինն ու Սուրիի մայրը, կտրուկ դեմ է, որպեսզի դստեր հետ ինչ-որ կասկածելի ծիսակարգեր իրականացնեն, Քրուզը հրաժարվել է երեխայի հետ շփումից։