15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2, 2016

Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտումները` շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացնելով ծանր զինտեխնիկա

Մայիսի 2-ին պաշտոնական այցով Հելսինկի ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆինլանդիայի փոխվարչապետ, արտգործնախարար Թիմո Սոինիին: Զրուցակիցները պայմանավորվեցին ակտիվացնել բարձր մակարդակով փոխայցելությունները, երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունները, սերտացնել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը: Նախարարները հանգամանալից զրույց ունեցան երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ։ Երկուստեք կարևորվեց խորհրդարանների միջև շփումների խթանումը։ Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների […]

Վարդենիսում վթարից տուժած 2-ամյա երեխան ստացել էր գլխուղեղի ցնցում. վիճակը գնահատվում է բավարար

Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը՝ ռեանիմոբիլով և մասնագետների ուղեկցությամբ, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ծովակ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած 2014թ. ուղևորը: Երեխայի մոտ առկա է աջ ազդրի կոտրվածք` տեղաշարժով: Ստացել էր նաև գլխուղեղի ցնցում: Փոքրիկը բժիշկների ջանքերի շնորհիվ դուրս է եկել շոկային վիճակից: Այժմ գտնվում է կենտրոնի մանկական վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Վիճակը գնահատվում […]

Կուլակաթափ անելու մասին կոչերը տանում են նեոբոլշևիզմի.Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գտնում է, որ օլիգարխներին կուլակաթափ անելու եւ այդ գումարները բանակի սպառազինությանն ուղղելու մասին կոչերը նեոբոլշեւիզմի են տանում, կանգնեցնում են դասակարգային պայքարի եւ հասարակության տրոհման վտանգի առջեւ: Այս մասին նա մանրամասնեց այսօր՝ մայիսի 2-ին հրավիրված ասուլիսի ժամանակ: «Այսօր պետք է արագացնել սոցիալական արդարության ներդրման գործընթացը, մեղմացնել սոցիալական բեւեռվածության երեւույթները, ազգովի ասել` այլեւս […]

‹‹Մի պատկերացրեք, թե աղջիկը որ գնա բանակ, անպայման ավտոմատը պիտի շալակի, գործի անցնի››

Աղջիկների՝ բանակում ծառայելու պատեհության ու անպատեհության մասին շատ է խոսվում վերջին օրերին: Որոշ մասնագետներ նշում են՝ հարկ է օրինակ վերցնել Իսրայելից, ու աղջիկների պարտադիր զինծառայությունը օրենքով սահմանել: Թեմայի շուրջ Henaran.am-ի թղթակիցը փորձել է պարզել պատգամավորներ Թևան Պողոսյանին ու Շիրակ Թորոսյանին: Թևան Պողոսյանը կողմնակից է նրան, որ հայուհիները  գոնե զինվորական պատրաստություն անցնեն, իսկ մնացած հարցերն, ըստ Պողոսյանի, քննարկման առարկա […]

22 տարվա գերությունից հետո որդին վերադարձել է մոր մոտ /ֆոտո/

50-ամյա Չժոու Ցիսյուն միավորվել է որդու հետ 22 տարվա բաժանումից հետո։ Երիտասարդը, ով հիմա 26 տարեկան է, 22 տարի առաջ առեւանգվել էր ու ստրկության մատնվել, սակայն նրան հաջողվել է փախչել։ Ծնողները տարիներ շարունակ փնտրում էին որդուն, ում առեւանգել էին 1994-ին, Յուանի հայրն այնքան է անհանգստացել որդու համար, որ հիվանդացել ու մահացել է։ Յուանն ասում է, […]

Մաքսատանը մինչ օրս առկա չէ զինվորական «ժգուտների» ներկրման մասին որևէ տեղեկատվություն.ՊԵԿ

Կայքերից մեկում 30.04.2016թ. հրապարակված «Արտերկրից ուղարկված զինվորական օգնությունը մաքսազերծելու համար պահանջել են 1200 դոլար» նյութի առնչությամբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ համապատասխան տարածաշրջանային մաքսատանը ապրիլի 1-ից մինչ օրս առկա չէ հրապարակման մեջ հիշատակված ներկրման վերաբերյալ որևէ տեղեկատվություն: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեցին  ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Թյուրըմբռնումից խուսափելու նպատակով առաջարկում ենք հրապարակման […]

Քաղաքական կարճատեսություն

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոըյանը նդրադառնալով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից կուսակցություն ստեղծելու նախաձեռնությանը,  նշեց, որ այդ փաստը վկայում է, որ նոր Սահմանադրությունը դառնում է քաղաքական իմաստով բացարձակ լեգիտիմ: «Այդ շրջանակներն էին, որ քննադատում էին կառավարման խորհրդարանական մոդելի ներդրումը, ինտենսիվ «Ոչ»-ի քարոզ էին անում: Իրենք նույնպես ընդունում են նոր խաղի կանոնը»,- […]

Առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում է հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր. ԼՂՀ ՊՆ

Չնայած մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, բայցևայնպես, առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում է հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր. տեղեկացնում է  ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող քայլերին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են դիմելու համապատասխան միջոցների: Այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի