22 տարվա գերությունից հետո որդին վերադարձել է մոր մոտ /ֆոտո/
50-ամյա Չժոու Ցիսյուն միավորվել է որդու հետ 22 տարվա բաժանումից հետո։ Երիտասարդը, ով հիմա 26 տարեկան է, 22 տարի առաջ առեւանգվել էր ու ստրկության մատնվել, սակայն նրան հաջողվել է փախչել։
Ծնողները տարիներ շարունակ փնտրում էին որդուն, ում առեւանգել էին 1994-ին, Յուանի հայրն այնքան է անհանգստացել որդու համար, որ հիվանդացել ու մահացել է։
Յուանն ասում է, որ միշտ երազել է վերադառնալ տուն, սակայն չի կարողացել։ Ի վերջո նրան հաջողվել է փախչել եւ վերադառնալ մոր մոտ։