06 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

‹‹Մի պատկերացրեք, թե աղջիկը որ գնա բանակ, անպայման ավտոմատը պիտի շալակի, գործի անցնի››

Աղջիկների՝ բանակում ծառայելու պատեհության ու անպատեհության մասին շատ է խոսվում վերջին օրերին: Որոշ մասնագետներ նշում են՝ հարկ է օրինակ վերցնել Իսրայելից, ու աղջիկների պարտադիր զինծառայությունը օրենքով սահմանել: Թեմայի շուրջ Henaran.am-ի թղթակիցը փորձել է պարզել պատգամավորներ Թևան Պողոսյանին ու Շիրակ Թորոսյանին:

Թևան Պողոսյանը կողմնակից է նրան, որ հայուհիները  գոնե զինվորական պատրաստություն անցնեն, իսկ մնացած հարցերն, ըստ Պողոսյանի, քննարկման առարկա են: Թեւան Պողոսյանը կուզենա՞ր, որ իր դուստրերը  և կինը բանակում ծառայեին:

Հարցին,  Թևան Պողոսյանի փոխարեն հումորով արձագանքեց պատգամավոր Շիրակ Թորոսյանը. ‹‹Թևանի կինն այնպես է ծառայել, որ… Թող որ ամեն հայ կին այդպես ծառայեր. նա 6 երեխա է ունեցել:

-Մի պատկերացրեք, թե աղջիկը որ գնա բանակ, անպայման ավտոմատը պիտի շալակի, գործի անցնի:  Այլտընտրանքային ծառայություն գոյություն ունի՝  խոհանոց,  վիրավորներին խնամելու աշխատանքներ և այլ գործեր: Բայց այս պահին դեռևս չեմ տեսնում դրա անհրաժեշտությունը››:

Պատգամավորը հիշեցրեց ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում քիչ չեն հայուհիները, ովքեր ցանկանում են իրենց կյանքը նվիրել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ