06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2, 2016

«Սա ռուս- ադրբեջանական ագրեսիա է» /վիդեո/

«Ժամանակն անցնում է, բայց կարծես թե «Նոր Հայաստանին» չհաջողվեց այնուամենայնիվ դառնալ ընդդիմական դաշտի համախմբող այնպիսի ուժ, որը իրոք կապահովեր ժողովրդի բուռն վերելքը, որի համար ցավում եմ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանը: Սարուխանյանը նշում է, որ ինքը սկզբունքորեն պատրաստ է աջակցել քաղաքական այն ուժին, որը վստահ է իր ծրագրերի իրականացմանը: « Այստեղ մի […]

Խուճապ կամ վախ չկա. թարմ լուրեր Ստեփանակերտից

Քիչ առաջ Henaran.am-ին հաջողվեց կապ հաստատել ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ` հետաքրքրվելու առաջնագծում տիրող իրավիճակից: Ինչպես արդեն հայտնել ենք՝ առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում է հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր: Արցախի նախագահի մամուլի խոսնակի հավաստմամբ՝ հայ զինվորները լիովին տիրապետում են իրավիճակին: ‹‹Իրավիճակն այժմ հանգիստ է: Կուտակումների մասին ԶՈւ-ն ավելի հստակ տեղեկություններ է հայտնել: […]

Մի պղտորեք

Վերջին օրերին պարբերական բնույթ են ստացել սոցիալական ցանցերում տարատեսակ մեկնաբանություններն ու քննարկումներն այն մասին, որ իբրև թե Արցախին օգնելու նպատակով ապրանքների ներկրման ժամանակ մաքսային ծառայողները խոչընդոտներ են ստեղծում դրանց տեղափոխման հետ կապված հարցերում: Տեղեկատվությունը նաև տեղադրվում է տարբեր լրատվական կայքերում` ձևավորելով թյուր կարծիք զգայուն խնդրի շուրջ կոմիտեի աշխատանքի մասին: Այսպես, ապրիլի 30-ին «Operativ.am»-ում հրապարակված այդպիսի հերթական «փաստի» վերաբերյալ արդեն իսկ […]

Ինչպես է եթերը թունավորում

Գուշակներին դիմելու արատավոր երևույթը, ցավոք,  վերջերս տարածվել է հայ հասրակության մեջ:  Այդ երևույթն, ինչպես հայտնի է, Հայ առաքելական եկեղեցին չի ընդունում: Ու սա դեռ ամենը չէ: Վերջին շրջանում  հեռուստեթերում ցուցադրվում են այնպիսի հաղորդումներ, որոնցում պրոպագանդվում են գուշակությունները: Անդրադառնալով այս թեմային՝ Վեդի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավոր տեր Դավիթ քահանա Սահակյանը henaran.am-ի հետ զրույցի ընթացքում ևս […]

«Մի հատ ասեք՝ Ռեմբո ու նայեք ոնց է ուղղաթիռ խփել». ազատամարտիկի առողջությունը վատացել է/վիդեո/

Անազատության մեջ գտնվող ազատամարտիկ Ստեփան Ստեփանյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, սակայն ՔԿՀ-ում հրաժարվել են նրան հետազոտման ուղարկել: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանը` հավելելով, որ այս առնչությամբ դիմել են ՄԻՊ գրասենյակ: «ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը արդեն գնացել է ՔԿՀ: Ռեմբոն այն աստիճան վատ է, որ չի կարողանում անգամ տեղաշարժվել»,-նշեց Սարուխանյանը, ում […]

Ղրղզստանը հետաքրքրված է կրթության որակի ապահովման հայաստանյան փորձով

Ղրղզստանի  նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի պատասխանատուներից կազմված պատվիրակությունը ճանաչողական այցով Հայաստանում է՝ ծանոթանալու  միջին մասնագիտական կրթական համակարգին  և  ոլորտի որակի ապահովման Հայաստանյան փորձին: Այսօր «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը  կայացած «Մասնագիտական կրթության հզորացում» թեմայով համաժողովի ընթացքում  Ղրղզստանի պատվիրակությանը ներկայացրեց ՀՀ-ում մասնագիտական կրթության որակի ապահովման  համակարգը և […]

ՀՅԴ ԳՄ-ն արդեն նոր կազմ ունի

Օրերս կայացած Հ.Յ.Դաշնակցության Հայաստանի կազմակերպության Գերագույն ժողովը ընտրեց Գերագույն մարմին հետևալ կազմով. Աղվան Վարդանյան (ներկայացուցիչ), Միքայել Մանուկյան, Հրաչ Թադևոսյան, Պետրոս Մեղրյան, Դավիթ Լոքյան, Լևոն Մկրտչյան, Արծվիկ Մինասյան, Իշխան Սաղաթելյան, Արսեն Համբարձումյան, Գագիկ Գևորգյան, Աշոտ Փափազյան, Սամվել Երանյան, Ռոմիկ Մանուկյան: ՀՅԴ ԳՄ մամուլի  դիվան

ԼՂՀ վարչապետը Հադրութի շրջանում քննարկել է մի շարք տնտեսական հարցեր

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը երեկ` մայիսի 1-ին Հադրութում հանդիպել է շրջանի համայնքապետների և ֆերմերների հետ՝ քննարկելով ստեղծված իրավիճակում թիկունքային ապահովվածության, գարնանացանի, հունձի և հակահրդեհային աշխատանքների հետ կապված հարցեր: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ վարչապետն իր խոսքում կարևորել է Ադրբեջանի վերջին շրջանի ագրեսիայի պայմաններում թիկունքայինաշխատանքների արդյունավետ կազմակերպումը, ինչն […]

Դեռահասը կրակել է ինքն իրեն՝ փորձելով սելֆի անել

15-ամյա Ռամանդիկ Սինգախը քրոջ հետ Հնդկաստանից փորձել են սելֆի անել հոր զենքով։ Արդյունքում դեղառահասը շփոթվել է ու նկարելու կոճակին սեղմելու փոխարեն սեղմել է ատրճանակին ու կրակել ինքն իրեն։ Հարեւանները ականատես են եղել այդ ամենին, նրանք շտապօգնություն են կանչել, սակայն արդյունքում տղան մահացել է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված