06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2, 2016

Ադրբեջանի վարչապետի մայրն ու կինը հայ են. Բաքվում որս են սկսել

«Այսօր ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը ներկայացրել է Ադրբեջանական Հանրապետության մի շարք պաշտոնյաների անուններ, որոնք ունեն հայկական արմատներ կամ հայ կին, և ըստ լրատվամիջոցի` վտանգ են ներկայացնում Ադրբեջանի համար: Ցուցակը գլխավորում է երկրի վարչապետ Արթուր Ռասիզադեն: Ներկայացվում է, որ հայ է ոչ միայն վերջինիս մայրը, այլ հայ են նաև նրա կինը և հարսը: Հոդվածում նշվում է, որ […]

‹‹Պատերազմ, թե խաղաղություն ››. շարունակական սպասում

‹‹Պատերազմ, թե խաղաղություն ››. այս օրերին հանրային քաղաքական շրջանակներում հնչող թիվ մեկ հարցի պատասխանը դեռեւս առկախված է: Իրականությունն այն է, որ ղարաբաղաադրբեջանական եւ հայ-ադրբեջանական սահմաններին ինտենսիվ կրակը շարունակվում է կան զոհեր եւ վիրավորներ:Փորձագիտական որոշ շրջանակներ անգամ եզրակացնում են` պատերազմը քառօրյա չէր, եւ այն դեռ շարունակվում է: Որքան օդում կախված կմնա  ‹‹պատերազմ, թե խաղաղություն ›› հարցադրումը, եթե հաշվի առնենք, որ միջազգային […]

Տեր-Պետրոսյանը մեկնեց Արցախ

ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր առավոտյան մեկնել է Արցախ: Վերջինս հանդիպելու է  ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Ինչպես նախապես տեղեկացրել էր Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, հանդիպումից հետո կլինի պաշտոնական հայտարարություն, հստակ կնշվի, թե որոնք են եղել քննարկման հիմնական թեմաները: Հիշեցնենք՝ հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի` ԱՄՆ-ում բուժվելու ժընթացքում, […]

500 դոլար եւ երախտագիտություն` զոհաբերության համար

Արցախում ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքներ իրականացնելուց զատ «Հայրենասեր» կազմակերպությունը ամերիկաբնակ հայերի հանգանակություններով դրամական երախտագիտական նվիրատվություն է կատարում քառօրյա պատերազմի հետևանքով զոհվածների ընտանիքներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է կազմակերպության հիմնադիր, ամերիկաբնակ Ստեփան Սարգսյանը, ծրագիրը շարունակական է լինելու և հետագայում ներառելու է նաև աջակցություն վիրավորների ընտանիքներին: Կազմակերպությունը յուրաքանչյուր զոհվածի ընտանիքի հատկացնում է 500 ԱՄՆ դոլար և երախտագիտական նամակ այն […]

ՊՆ-ն պարզաբանում է

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում անդրադարձել է զինծառայողների թիկնոցավրանների հարցին: Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ պաշտպանության նախարարությունը զբաղվում է զինծառայողների թիկնոցավրանների քանակն ավելացնելու հարցով։ «Բանակում անխտիր բոլորի համար, կրկնում եմ անխտիր բոլորի համար լինում է ստանդարտ, միանման թիկնոցավրան, այդպես է կոչվում: Սակայն ակտիվ գործողությունների ժամանակ, երբ հատկապես նաև զորքերի, որոշակի գործողություններ կան, նման […]

Լրագրողը ներփաթանցել է ԻՊ շարքեր ու գաղտնի նկարահանել /վիդեո/

Ֆրանսիացի լրագրողը, Սաիդ Ռամզի անվան տակ, ներթափանցել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքեր եւ գաղտնի նկարահանել այն ամենը, ինչ այնտեղ տեղի է ունեցել։ Այնտեղ 3 ամիս անցկացնելու ընթացքում նա ականատես է եղել, թե ինչպես են ահաբեկիչները կազմակերպում Ֆրանսիայի ահաբեկչությունները։ Լրագրողը, ով ինքն էլ մուսուլման է, ցանկանում էր հասկանալ, թե ինչն է նրանց նման քայլերի մղում, գրում […]

Հնարավոր է կարկուտ

Հանրապետության տարածքում`մայիսի 2-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 3-6-ը՝ առավելապես օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, իսկ մայիսի 3-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի