19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

‹‹Պատերազմ, թե խաղաղություն ››. շարունակական սպասում

‹‹Պատերազմ, թե խաղաղություն ››. այս օրերին հանրային քաղաքական շրջանակներում հնչող թիվ մեկ հարցի պատասխանը դեռեւս առկախված է: Իրականությունն այն է, որ ղարաբաղաադրբեջանական եւ հայ-ադրբեջանական սահմաններին ինտենսիվ կրակը շարունակվում է կան զոհեր եւ վիրավորներ:Փորձագիտական որոշ շրջանակներ անգամ եզրակացնում են` պատերազմը քառօրյա չէր, եւ այն դեռ շարունակվում է: Որքան օդում կախված կմնա  ‹‹պատերազմ, թե խաղաղություն ›› հարցադրումը, եթե հաշվի առնենք, որ միջազգային համապատասխան մարմինները ի դեմս Մինսկի խմբի համանախագահների արդեն իսկ հնչեցրել են խաղաղության կոչերը, ինչը, սակայն չի բերել կրակի դադարեցման: Այս իրավիճակում թերեւս իրավիճակի հստակ բնորոշման կարիք կա. ի վերջո, ինչ ունենք եւ ինչի պետք է պատրաստվել:

‹‹Շատ ֆորմալ եթե պատասխանեմ, պիտի ասեմ՝ ռազմական գործողությունները կշարունակվեն  այնքան ժամանակ, մինչև կողմերիի միջև փաստաթուղթ ստորագրվի:  Իսկ եթե իրատեսորեն մոտենանք հարցին, պետք է ասել՝   ռազմական գործողությունները կշարունակվեն այնքան,  քանի դեռ կողմերի միջև  չկա այն ընկալումը, որ թույլ կտա հասնել փաստաթղթի ստորագրման, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար էլ: Մի տարբերակ էլ կա. կողմերի համար միջազգային հանրությունը կարող է ստեղծել փաստաթուղթ››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

Քաղաքագետն ընդգծեց՝  առճակատումն առայժմ շարունակվելու է: Ալեքսանդր Մարկարովը նշեց՝ իդեալական բանակցային  ֆորմատն այն է, երբ բանակցային սեղանի շուրջ նստում են հակամարտող կողմերը. այս դեպքում՝  Արցախն ու Ադերբեջանը, ինչպես նաև միջնորդ կողմը՝ Մինսկի խումբը, և ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչը:

‹‹Բայց որոշ հանգամանքներ պիտի  հաշվի առնենք. Հայաստանը բանակցող պորտնյոր է և  Արցախի անվտանգության  երախշավորը, ուստի բանակցային գործընթացում ենթադրվում է նաև Հայաստանի մասնակցությունը››, – պարզաբանեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ