14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

500 դոլար եւ երախտագիտություն` զոհաբերության համար

Արցախում ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքներ իրականացնելուց զատ «Հայրենասեր» կազմակերպությունը ամերիկաբնակ հայերի հանգանակություններով դրամական երախտագիտական նվիրատվություն է կատարում քառօրյա պատերազմի հետևանքով զոհվածների ընտանիքներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է կազմակերպության հիմնադիր, ամերիկաբնակ Ստեփան Սարգսյանը, ծրագիրը շարունակական է լինելու և հետագայում ներառելու է նաև աջակցություն վիրավորների ընտանիքներին:
Կազմակերպությունը յուրաքանչյուր զոհվածի ընտանիքի հատկացնում է 500 ԱՄՆ դոլար և երախտագիտական նամակ այն զոհաբերության համար, որին գնացել է այդ ընտանիքի զինվորը:

Կազմակերպության ներկայացուցիչներն արդեն այցելել են Արմենակ Ուրֆանյանի, Գեղամ Մկրտչյանի, Աղասի Ասատրյանի, Հրաչ Մուրադյանի, Բագրատ Ալեքսանյանի, Տիգրան Բերակչյանի, Սարգիս Խալաֆյանի, Ռոբերտ Աբաջյանի, Մասիս Թովմասյանի, Սասուն Մկրտչյանի, Նորայր Հաջիյանի ընտանիքներին:
Սփետան Սարգսյանը տեղեկացրեց, որ դիրքապահների համար էլ 100 քնապարկ են արդեն ուղարկել Արցախ: «Քաշաթաղի շրջվարչակազմի միջնորդությամբ ապրիլի 21-ին Բերձոր հասցվեց 100 հատ քնապարկ, որը տարվել է առաջնագիծ: Սա դեռ սկիզբն է, կա ծրագիր ավելի մեծ քանակությամբ նման անհրաժեշտ պարագաներ հատկացնելու բանակին»,-ասաց Ստեփան Սարգսյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ