15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2, 2016

Մեսսին մրցել է «հսկա դարպասապահի» դեմ /վիդեո/

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին մի հետաքրքիր ակցիայի մասնակից է դարձել: Ֆուտբոլիստը կրկին անգամ ապացուցել է, որ կարողանում է դիպուկ կերպով գնդակը դարպաս ուղարկել, նույնիսկ եթե դարպասը պաշտպանում է «հսկա դարպասապահը»:  

Իրանց արևին ուզում են փոթորիկ անեն. առաջնագծում անկանխատեսելի իրավիճակ է

«Դե էլի անցել են իրենց ստոր գործելաոճին, բայց  անխնա պատժվելու են: Խրամատներից հսկում ենք, ոնց են ռեսուրս ավելացնում: Մեր աչքից բան չի վրիպի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության փոխնախագահ Արագած Մկրտչյանը (Բոնդո): Մկրտչյանը, ով այս պահին գտնվում է առաջնագծում նշեց, որ իրավիճակը լարված է. « Դե իրանց արևով ուզում են փոթորիկ անեն, […]

Տարածքներ հանձնելու հարցը պետք է բացառել

Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, անդրադառնալով ԼՂ հիմնահարցին, նշեց, որ այսօր առաջնային խնդիրը Ղարաբաղին բանակցային դաշտ վերադարձնելն է։ Նա նշեց, որ ադրբեջանական կողմը վախենում է դրանից ու « նրանք հիմա պատրաստ են որևէ փաստաթուղթ ստորագրել, միայն թե Ղարաբաղը չմտնի այդ բանակցային դաշտ»: Նա նշեց նաեւ, որ ինքը […]

Հայաստանում ոչ ֆորմալ զբաղվածությունը կազմում է 49 տոկոս

Հայաստանում ստվերային զբաղվածությունը կազմում է 49 տոկոս, գործազրկության մակարդակը` 17 տոկոս: Այսօր այս մաիսն լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասել է Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խառատյանը` ներկայացնելով Ազգային վիճակագրական տվյալները. «Հարցերի հարցը շարունակում է մնալ աշխատանքի վարձատրությունը, որ պետք է լինի արժանապատիվ: Դա ամրագրված է նաև մեր նոր Սահմանադրությունում: Ըստ միջազգային նորմերի` արժանապատիվ վարձատրٳթյան հիմքում […]

Արփինե Հովհաննիսյանը Քուվեյթի գործընկերոջ հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել

Քուվեյթի պետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մայիսի 1-ին հանդիպել է Քուվեյթի Պետության արդարադատության, կրոնական կալվածքների և իսլամական հարցերի նախարար Յաքուբ Աբդ ալ-Մոհսեն ալ-Սանիեի  հետ: Հայաստանի արդարադատության նախարարը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար և բարձր գնահատելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները, նշել է, որ արդարադատության ոլորտում համագործակցությունը մեծ դեր ունի երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների խորացման հարցում: […]

Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ժակ Հակոբյանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ս. թ. մայիսի 1-ին, 72 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգիծաբանների համահայկական միության նախագահ, ՀՀ նկարիչների միության պատվավոր անդամ, Հայպետֆիլհարմոնիայի տնօրենի տեղակալ Ժակ Հակոբյանը:

Կվերանայվի էլեկտրաէներգիայի սակագինը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հաշվի առնելով 2016թ. օգոստոսի 1-ից մինչև 2017թ. օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար կանխատեսվող էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության, ներկրման և արտահանման հաշվեկշիռը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած հայտի արդյունքում՝ ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի հնարավոր փոփոխությունը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գործող սակագներում նախորդ տարիներին կուտակված վնասի փոխհատուցման համար միանվագ ներառված գումարի նվազեցման […]

Թուրքիայից ապրանք չներկրելու դեպքում Հայաստանը շահեկան դիրքում չի հայտնվի

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ թուրքական ապրանքների ներմուծման հնարավոր արգելքին, ապա բացատրեց, թե դա ինչ ազդեցություն կարող է ունենալ մեր երկրի տնտեսության վրա: «Մեր առաջին գործընկերը և՛ արտահանման, և՛ ներմուծման գծով ՌԴ-ն է: Արտահանման գծով 2-րդ և 3-րդ տեղերը 10,5% տեսակարար կշռով կիսում են Բուլղարիան և Իրաքը»,- տեղեկացրեց Վիլեն Խաչատրյանը՝ հավելելով, […]

Աշխատանքային իրավունքի կարևոր բաղադրիչներից է աշխատանքի անվտանգության ապահովումը և առողջության պահպանումը /վիդեո/

«Դեռևս մեզանում հանդիպում են դեպքեր, երբ մարդուն աշխատացնում են հիմնական աշխատաժամից դուրս եւ աշխատավարձ չեն վճարում, կամ, օրինակ, աշխատացնում են հիշատակի եւ տոն օրերին եւ նույնպես հավելյալ աշխատավարձ չեն վճարում: Դեռեւս աշխատավարձի մակարդակը շատ ցածր է»,-  այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին հայտարարեց  Աշխատանքի եւ իրավունքի հաշտարարի գրասենյակի ղեկավար Արթուր Սարգսյանը: «Մինչև 2015 թվականը Տեսչությունն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի