09 Մայիսի, Saturday, 2026
KFC

Տարածքներ հանձնելու հարցը պետք է բացառել

Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, անդրադառնալով ԼՂ հիմնահարցին, նշեց, որ այսօր առաջնային խնդիրը Ղարաբաղին բանակցային դաշտ վերադարձնելն է։ Նա նշեց, որ ադրբեջանական կողմը վախենում է դրանից ու « նրանք հիմա պատրաստ են որևէ փաստաթուղթ ստորագրել, միայն թե Ղարաբաղը չմտնի այդ բանակցային դաշտ»:

Նա նշեց նաեւ, որ ինքը բացառում է Ադրբեջանին որևէ տարածք հանձնելը: «Տարածքների հանձնման հարցն այս պահին պետք է բացառել։ Հայկական կողմի տրամադրվածությունն այնպիսին է, որ չպետք է որևէ բան զիջել»,- ասաց նա:

Խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի՝ ամերիկյան Bloomberg գործակալությանը տված հարցազրույցից, Ա․ Նավասարդյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի հնչեցրած ամենակարևոր մտքերից մեկն այն է, որ նպատակահարմար չէ այս փուլում խոսել Ադրբեջանի հետ բանակցությունների վերսկսման մասին։

«Ադրբեջանը Թուրքիայի հետ իջել է հաննիբալիզմի մակարդակի։ Խնդիր է դրված ոչնչացնել Ղարաբաղի, ինչու ոչ՝ նաև Հայաստանի հայությանը: Ադրբեջանին աջակցող երկիրը՝ Թուրքիան, չարիք է դարձել միջազգային հանրության համար»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ