15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանի վարչապետի մայրն ու կինը հայ են. Բաքվում որս են սկսել

«Այսօր ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը ներկայացրել է Ադրբեջանական Հանրապետության մի շարք պաշտոնյաների անուններ, որոնք ունեն հայկական արմատներ կամ հայ կին, և ըստ լրատվամիջոցի` վտանգ են ներկայացնում Ադրբեջանի համար:

Ցուցակը գլխավորում է երկրի վարչապետ Արթուր Ռասիզադեն: Ներկայացվում է, որ հայ է ոչ միայն վերջինիս մայրը, այլ հայ են նաև նրա կինը և հարսը: Հոդվածում նշվում է, որ այս պաշտոնյան ասել է, որ իր համար ամենաատելի լեզուն ադրբեջաներենն է: Ըստ հոդվածագրի` եթե երկրի վարչապետը այդչափ «հարգում է» սեփական լեզուն և դրանով հանդերձ այս պահին «զավթված է» Ադրբեջանի միայն 20%-ը, պետք է շնորհակալ լինել աստծուն:

Ցուցակում հայտնված հաջորդ պաշտոնյան ԱՀ վարչապետի` փախստականնների և տեղահանվածների հարցերով օգնական Ալի Հասանովն է, որն անունն ու ազգանունը փոխած հայ է: Նշվում է, որ նա ևս երկրում կատարում է «հայանպաստ» առաքելություն` ամեն տեսակ ճնշումների ենթարկելով փախստականներին և ուտելով նրանց գումարները:

Ըստ հոդվածում բերվող տեղեկությունների` հայ է նաև Ադրբեջանի կապի և տրանսպորտի փոխնախարարի` Ջավիդ Գուրբանովի տատը (մայրական կողմի), և երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտում նման բարձր պաշտոնի վստահումը հային վտանգավոր է:

Այսօր հայերի ձեռքում է նաև երկրի էներգետիկայի ոլորտը` ըստ հրապարակված հոդվածի, քանի «Azərenerji» ընկերության նախագահի` Էթիբար Փիրվերդիևի կինը հայ է, և Փիրվերդիևը լուրջ կապեր ունի հայկական կողմի հետ»:

 

Արտյոմ Տոնոյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ