12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Խուճապ կամ վախ չկա. թարմ լուրեր Ստեփանակերտից

Քիչ առաջ Henaran.am-ին հաջողվեց կապ հաստատել ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ` հետաքրքրվելու առաջնագծում տիրող իրավիճակից:

Ինչպես արդեն հայտնել ենք՝ առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում է հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր: Արցախի նախագահի մամուլի խոսնակի հավաստմամբ՝ հայ զինվորները լիովին տիրապետում են իրավիճակին:

‹‹Իրավիճակն այժմ հանգիստ է: Կուտակումների մասին ԶՈւ-ն ավելի հստակ տեղեկություններ է հայտնել: Ես կարող են վստահեցնել՝ խուճապ կամ վախ չկա››, – ասաց Դավիթ Բաբայանը:

Ինչ վերաբերում է տեղեկությանը, թե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնել է Ստեփանակերտ` հանդիպելու նախագահ Բակո Սահակյանին. հանդիպում դեռևս չի կայացել: Դավիթ Բաբայանը վստահեցրեց՝ հանդիպումից հետո պաշտոնական հայտարարություն կտարածվի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ