15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մի պղտորեք

Վերջին օրերին պարբերական բնույթ են ստացել սոցիալական ցանցերում տարատեսակ մեկնաբանություններն ու քննարկումներն այն մասին, որ իբրև թե Արցախին օգնելու նպատակով ապրանքների ներկրման ժամանակ մաքսային ծառայողները խոչընդոտներ են ստեղծում դրանց տեղափոխման հետ կապված հարցերում:

Տեղեկատվությունը նաև տեղադրվում է տարբեր լրատվական կայքերում` ձևավորելով թյուր կարծիք զգայուն խնդրի շուրջ կոմիտեի աշխատանքի մասին: Այսպես, ապրիլի 30-ին «Operativ.am»-ում հրապարակված այդպիսի հերթական «փաստի» վերաբերյալ արդեն իսկ արձագանքել ենք` ներկայացնելով, որ այն իսկական ապատեղեկատվություն է և չի արտացոլում իրականությունը. ապրիլի 1-ից մինչ օրս հրապարակման մեջ նշված դեպքի մասին հիշեցնող ոչ մի տվյալ առկա չէ, այսինքն` նման փաստ չկա:

Այս մասին Henaran.am փոխանցեցին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից նշելով, որ հաշվի առնելով նմանատիպ «լուրերի» քանակը` նախքան դրանց անդրադառնալը կամ դրանց շուրջ վերլուծություններ ու եզրահանգումներ կատարելը, ճշտել ներկայացվող «փաստերի» իսկությունը Պետական եկամուտների կոմիտեի հետ:

ՊԵԿ-ից հավաստիացնում են, որ կիսում են առաջնագծին տրամադրվող աջակցության գործում մեր բոլոր հայրենակիցների սրտացավությունն ու պատրաստակամությունը,  և կարիք չկա չճշգրտված մեկնաբանությունների հիման վրա սխալ եզրահանգումներ կատարելով ստվեր նետել համակարգի աշխատանքի վրա:

Միաժամանակ Պետական եկամուտների կոմիտեն դիմում է մեր համաքաղաքացիներին` օգնության նպատակով ներմուծումների վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ և տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև ձևակերպումների հետ կապված հարցերին արագ լուծումներ գտնելու համար զանգահարել Հեռախոսազանգերի սպասարկման կենտրոն` 060 54 44 44 հեռախոսահամարով:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ