Ինչպես է եթերը թունավորում
Գուշակներին դիմելու արատավոր երևույթը, ցավոք, վերջերս տարածվել է հայ հասրակության մեջ: Այդ երևույթն, ինչպես հայտնի է, Հայ առաքելական եկեղեցին չի ընդունում:
Ու սա դեռ ամենը չէ: Վերջին շրջանում հեռուստեթերում ցուցադրվում են այնպիսի հաղորդումներ, որոնցում պրոպագանդվում են գուշակությունները:
Անդրադառնալով այս թեմային՝ Վեդի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավոր տեր Դավիթ քահանա Սահակյանը henaran.am-ի հետ զրույցի ընթացքում ևս մեկ անգամ հիշեցրեց՝ գուշակությունները քրիստոնյա եկեղեցին չի ընդունում. դա խոտելի երևույթ է:
‹‹Քրիստոս ասում է՝ ժամանակներ կգան, որ նոր գուշակներ կգան ու անգամ իր անունից կփորձեն գուշակություններ անել: Ավետարանում է այդ մասին ասվում: Մենք Աստծո նախախմաությամբ ենք ապրում. պիտի ռեալ կյանքով ապրենք: Այդ գուշակությունները մեր կյանքը թունավորում են: Մարդու ինչի՞ն է պետք, որ իմանա՝ իր հետ ինչ կլինի վաղը››, -ընդգծեց հոգևորականը:
Տեր Դավիթ քահանա Սահակյանը նշեց՝ եկեղեցին մարդկանց հոգինեորում քարը քարի վրա դնելով՝ հավատ է կառուցում, իսկ գուշակները դա փորձում են քանդել, զրոյի հավասարեցնել:
‹‹Ցավալի երևույթ է՝ գուշակները գալիս են քրիստոնյայի կյանքը քանդելու, հոգեվիճակն այլայլելու: Դարաշրջանն այնքան լարված է, որ շոտերն ուզում են իմանալ՝ ինչ կլինի իրենց հետ: Մեծ մասն առանց հասկանալու փորձում են դիմել գուշակներին ու էլ ավելի ցավալի է, երբ այդպիսի հաղորդումներ են ցուցադրվում հեռուստատեեսությամբ: Որպես հոգևորական՝ հորդորս ու խնդրանքս պիտի ասեմ՝ գուշակների մոտ մի՛ գնացեք, ապրե՛ք ձեր իրական կյանքը: Աստված ամեն մեկիս պարգև է տալիս: Ինչպես Ավետարանում է ասվում, դաշտի շուշանն էլ է առանց խնամքի ապրում՝ Աստծո խնամքով: Աստված ինչպես շուշանին աճեցնում է, խնամում, այնպես էլ մարդուն››:
Հոգևորականը նշեց՝ գուշակությունների դեմ պայքարելու հիմնական միջոցն այն է, որ ամեն համայնքում հոգևորականը տվյալ տարածաշրջանի բնակիչներին հասցնի Աստծո խոսքը, որեսզի վեջիններիս հոգևոր դաշտն ամուր լինի, հավատն ՝ ուժեղ:
‹‹Ցավոք, ոչ բոլոր համայնքներում կան հոգևորականներ: Փորձում ենք անել այնպես, որ ամեն համայնքն ունենա իր ծխական հոգևորականը: Այդ հոգևորականը պիտի ապրի տվյալ համայնքի հոգսերով, ինչպես որ ընտանեկան բժիշկներն են հոգատար կերպով խնամում իրենց համայնքի բնակիչներին: Եթե մարդու հոգևոր դաշտն ամուր է, նրան չեն կարող գրավել գուշակությունները կամ նմանատիպ բացասական երևույթները››, – ասաց հոգևորականը: