10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Ղրղզստանը հետաքրքրված է կրթության որակի ապահովման հայաստանյան փորձով

Ղրղզստանի  նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի պատասխանատուներից կազմված պատվիրակությունը ճանաչողական այցով Հայաստանում է՝ ծանոթանալու  միջին մասնագիտական կրթական համակարգին  և  ոլորտի որակի ապահովման Հայաստանյան փորձին:

Այսօր «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը  կայացած «Մասնագիտական կրթության հզորացում» թեմայով համաժողովի ընթացքում  Ղրղզստանի պատվիրակությանը ներկայացրեց ՀՀ-ում մասնագիտական կրթության որակի ապահովման  համակարգը և առանձնահատկությունները:

Պարոն Թոփչյանը ղրղըզ մասնագետներին ներկայացրեց ՈԱԱԿ գործունեությունը և կրթության որակի ապահովման գործընթացները Հայաստանում: Մասնավորապես,  անդրադարձ կատարվեց մասնագիտության կրթական ծրագրերի  և  կրթական գործընթացի որակի ապահովմանը: Մանրակրկիտ ներկայացվեցին   որակի ապահովման  չափանիշները և չափորոշիչները, ինչպես նաև մասնագիտական ուսումնական հաստատությունների որակի նեքին և արտաքին ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, առկա ձեռքբերումներն ու  խոչընդոտները, դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

 Ճանաչողական այցը Հայաստան կազմակերպվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության՝  Հայաստանում «Քսանյակի մասնագիտական ուսուցման ռազմավարության իրականացում» նախագծի շրջանակներում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ