15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ավտոբուսի վթարից տուժած հղի կնոջ վիճակը բարելավվել է. այսօր դուրս կգրվի հիվանդանոցից

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտուտում բուժվող 37-ամյա հղի կինն այսօր դուրս կգրվի բժշկական հաստատությունից: ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի փոխանցմամբ` կնոջ և  պտղի  վիճակը գնահատվում է լավ: Տնային պայմաններում ևս կշարունակվեն  նեղ մասնագիտական խորհրդատվությունները: 

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը  կայուն է, գրանցվում է  դրական տեղաշարժ: Բժշկական կենտրոնի մանկական վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանի  խոսքով`  շարունակվում է բազմապրոֆիլային բուժումը: Շաբաթվա երկրորդ կեսին կքննարկվի տղաներին  հիվանդասենյակ տեղափոխելու հնարավորությունը:  

 

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է  պայթյունից տուժած 3 քաղաքացի: Նրանց վիճակը բժիշկների գնահատմամբ բավարար է: Առաջիկա օրերին քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում գտնվող երկու քաղաքացիները, ովքեր թմբկաթաղանթի վնասվածքներ էին ստացել  կվիրահատվեն:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ