06 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ստամբուլում մայիսմեկյան ցույցը ցրելիս մարդ է մահացել /ֆոտո/

Թուրքիայում՝ Ստամբուլում, նախօրեին մայիսմեկյան ցույցեր են տեղի ունեցել, որոնք ցրելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել։

Թաքսիմ հրապարակում ցույցը ոստիկանության կողմից ցրելու ժամանակ ցույցի մասնակիցներից մեկը մահացել է: “Укринформ“-ի տեղեկացմամբ՝  57-ամյա տղամարդը մնացել է ջրանետ ավտոմեքենայի տակ ու տեղում մահացել է:

Քաղաքային իշխանություններն արգելել են Թաքսիմ հրապարակում ցանկացած ակցիա` հղում կատարելով քաղաքացիների անվտանգության ապահովմանը: Ստամբուլում աշխատավորների համերաշխության օրվան նվիրված մայիսմեկյան հանրահավքները մշտապես անցկացվել են Թաքսիմ հրապարակում:

Ուժայինների հետ բախումների արդյունքում Ստամբուլում մոտ 300 մարդ ձերբակալվել է:

630_360_1457162426-4409 1426490885321727640 847743496357045998

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ