07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Հանուն ընկերոջ կյանքի Սարգիսը զոհվեց

Երեկ երեկոյան Ստեփանակերտի հոսպիտալում մահացել է վիրավոր զինծառայողներից մեկը` 20-ամյա Սարգիս Գասպարյանը:

Այս մասին Henaran.am-ը  տեղեկացավ հոսպիտալից:

Սարգիսը վիրավորվել էր ոտքի և որովայնի շրջանում:

Շուշիում գտնվող մեր թղթակցի փոխանցմամբ Սարգիսը Շուշի քաղաքից էր և նա ծայրահեղ ծանր վիրավորում է ստացել ընկերոջ կյանքը փրկելիս, որը ցավոք չի հաջողվել:

«Շատ ազնիվ ու մաքուր տղա էր ու ողջ մարմինը ցանց էր դարձել: Ահավոր ծանր է: հարազատները անասելի վատ վիճակում են, բայց ինքը այդպիսի տեսակ էր ու միշտ պատրաստ էր կյանքը զոհել հանուն ընկերոջ ու հայրենիքի»,-նշել է Սարգիսի հարազատներից մեկը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ