15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արցախի դիրքերում ենք տոնելու եռատոնը` մայիսի 9-ը. կամավորներ

Մարտական գործողությունների գոտում գտնվող մի շարք կամավորական ջոկատների հրամանատարներ տարածել են հայտարարություն, որում նշվում է, որ  չնայած իրենց դիրքերում մնալու հերթափոխի ժամկետը լրանում է, բայց դիրքերից չեն գալու և Արցախում են տոնելու Շուշիի գրավման ու Բեռլինի ազատագրման տարեդարձերը:

Ներկայացնում ենք հրամանատարների հայտարարությունն ամբողջությամբ:

«Մեզ հերթափոխի գալու սպասող տղե´րք, որ միասին անցանք Արցախյան ազատամարտի արահետներով,

մեր սերնդի ինքնաբուխ պոռթկումով կազմավորած կամավորական ջոկատների տարեց մարտիկներին փոխարինելու եկող երիտասարդներ,

Հիմա ահեղ ու դավադիր լռություն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երիզող դիրքերում: Մե´ր դիմացից դեռ քառորդ դար առաջ փախչող, իսկ այսօր մեր զինվոր որդիների ու կամավորագիր եղբայրների դեմ անզոր թշնամու դարանակալ գործողություններով բնորոշվող վտանգաշատ անորոշություն է տիրում Արցախի ու Հայաստանի սահմաններում: Այն համընկավ տխրահամբավ «Օղակ» գործողության` Գետաշենի, Մարտունաշենի, Հադրութի ծայրակետային գյուղերի, Գորիսի ու Նոյեմբերյանի շեների վրա հակառակորդի հարձակումների 25-րդ տարելիցին: Բայց հիշենք, որ այդ դժվարին ժամանակների ց ընդամենը մեկ տարի անց` 1992-ի մայիսին Շուշի բերդաքաղաքի դարձակետային գրոհն էինք նախապատրաստում:

Մենք «սմենափոխի» ժամանակը լրանալուն պես ետ դարձողներ չենք,  Արցախի դիրքերում ենք տոնելու Շուշիի ու Բեռլինի ազատագրման տարեդարձերը, բայց ապրիլյան հարձակումները ետ մղելուց հետո, հասկանում եք, թե որքան կարևոր և անհրաժեշտ է, որպեսզի թարմ ուժեր լինեն մեր կողքին:

Եկե´ք, այսօր էլ միասին կանգնենք դիրքերում, ու խաղաղությունը վերահաստատելով` դառնանք տուն` սպասելով մե´ր զինվորների հաղթական վերադարձին»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ