11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2015

Մահացել է ՀՀ ԱՄՆ-ի առաջին դեսպանը

ԱՄՆ դեսպանութունը ցավով տեղեկացնում է, որ անցյալ շաբաթ 77 տարեկան հասակում մահացել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների առաջին արտակարգ և լիազոր դեսպան Հարի Գիլմորը: Դեսպան Գիլմորը Հայաստանում պաշտոնավարել է 1993թ. մայիսից մինչև 1995թ. հուլիսը: 35-ամյա դիվանագիտական գործունեության ընթացքում դեսպան Գիլմորը նաև աշխատել է Բեռնլինում, Բելգրադում, Մյունխենում, Բուդապեշտում, Մոսկվայում, Անկարայում և մի շարք պատասխանատու պաշտոններ է […]

Դեռ սպասում են

«Բանակցություն չկա, բանակցություն որպես այդպիսին գոյություն չունի, կա հանձնաժողով, որն աշխատում է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչպես է վերաբերում տեսակետներին, որ հնարավոր է խորհրդարանական համակարգին անցում չկատարվի, այլ պահպանվի կիսանախագահական համակարգը: «Այս պահին հանձնաժողովն աշխատում է բարեփոխումների կոնկրետ փաստաթղթի վրա, […]

Վիեննայի համայնքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ապրիլի 24-ին, հետեւելով Ավստրիայի խորհրդարանի կողմից ապրիլի 22-ին ընդունած համատեղ հայ­տարարությանը, Վիեննա քաղաքի համայնքային խորհուրդը, որի անդամները միաժամանակ հանդիսա­նում են նաեւ Վիեննայի Երկրամասային խորհրդարանի պատգամավորներ, նույնաբովանդակ որոշում ըն­դունեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման մասին: Որոշման մեջ մասնավորապես Թուրքիայի վերաբերյալ ասվում է, որ վերջինը պետք է լույս սփռի իր անցյալի մութ մասերի  վրա:

Թեւանի հինգ զավակներն էլ են շնորհակալ

ԱԺ ժառանգական պատգամավոր Թեւան Պողոսյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին, իր խոսքով` պարզ, մարդկային շնորհակալության մասին էր. Շնորհակալություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոս: ՇնորհակալությունՖրանսուա Օլանդ,Վլադիմիր Պուտին,Տոմիսլավ Նիկոլիչ,Նիկոս Անաստասիադիս,Շնորհակալություն Ավստրիա,Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկ,ՇնորհակալությունԵվրոպական խորհրդարան,Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով,Նիլս Մուժնիեկս,Ջեֆրի Ռոբերթսոն,Ֆրանկ Չոք,Վիլիյամ Շաբաս, Իսրայել Չարնի,Ռակըփ Զարակոլու,Մայքըլ Բոլանդեր, Դոննա Ֆրիզ,Դոնալդ Բլոքսհամ, Ռոջեր Սմիթ,Հենրի Թերիո,Պատրիկ Դամբըրի,Ջենգիզ Աքթար,Էսթեր Մուջավայո,Յաիր Աուրոն,Բարոնեսա Քոքս,Ադամ ՇիֆՇնորհակալությունՔիմ Քրդաշյան և Քանյե Ուեսթ, Քլոյե ՔրդաշյանՇնորհակալությունՍերժ […]

Թափը չկոտրվի. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է. «Հատկապես Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ի՝ ապրիլի 12-ին հնչեցրած ուղերձը, որում նա 1915թ. հայերի հետ կատարվա­ծը որակեց 20-րդ դարի առաջին ցեղաս­պանություն, աշխարհում կարծես փոխեց Հայոց ցեղասպանության ճանաչման վե­րաբերյալ մոտեցումը: Դրանից հետո մե­կը մյուսին հաջորդած բանաձեւերն ու հայտարարությունները, թեեւ, ընդհանուր առմամբ իրավական տեսանկյունից գրե­թե որեւէ ազդեցություն չունեն, սակայն բեկումնային նշանակություն ունեցան հարցի ընկալման եւ […]

Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանի հետ քննարկել է վարչապետի փոփոխության հարցը. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ իրենց տեղեկություններով՝ այս կիրակի Սերժ Սարգսյանն այցելել է Արարատի մարզի Մխչյան գյուղում գտնվող Աբրահամյանների տուն եւ մասնակցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հոր` Արգամ Աբրահամյանի մահվան «յոթի» արարողությանը: «Այդ այցի ժամանակ Հովիկ Աբրահամյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ կարճատեւ զրույց է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել է ամենատարածված թեման. արդյոք առաջիկայում ՀՀ Կառավարության […]

Ցավոտ է. Ժամանակ

«Ժամանակը» գրում է. «…Խոշոր հաշվով, Գագիկ Ծառուկյանը կամա, թե ակամա հեգնում է հայաստանյան ողջ քաղաքական պալիտրային և իրեն հեռացրած Սերժ Սարգսյանին, Սերժ Սարգսյանի այդ քայլն, ըստ էության, ընդունած իր նախկին «դաշնակիցներին» և նաև այս ամենի հանդիսատես ու սպառող դարձած հասարակությանը: Եվ շատ խորհրդանշական է իհարկե, որ այս ամենը տեղի է ունենում 100-րդ տարելիցի միջոցառումներից, այսպես […]

Սամվել Ալեքսանյանի քավորը, թուրքական կտորներն ու նասկու գործը. Հրապարակ

 «Հրապարակը» գրում է, որ Սամվել Ալեքսանյանն ԱԺ միջանցքում գովազդում էր իր տրիկոտաժի ֆաբրիկայի արտադրանքը, մանավանդ՝ գուլպաները, և լրագրողներին նախատում, թե հիմա էլ բարի գործ է արել՝ գործարան բացել, աշխատատեղ ստեղծել, ինչո՞ւ չենք գրում: «Արդեն մի քանի ամիս է՝ ֆաբրիկան գործում է Երևանի Նորագավիթ թաղամասում, հայկական արտադրության գուլպաներ, վերնաշապիկ և այլ տեսակի հագուստ են արտադրում: Ալեքսանյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի