17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Թափը չկոտրվի. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է. «Հատկապես Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ի՝ ապրիլի 12-ին հնչեցրած ուղերձը, որում նա 1915թ. հայերի հետ կատարվա­ծը որակեց 20-րդ դարի առաջին ցեղաս­պանություն, աշխարհում կարծես փոխեց Հայոց ցեղասպանության ճանաչման վե­րաբերյալ մոտեցումը:

Դրանից հետո մե­կը մյուսին հաջորդած բանաձեւերն ու հայտարարությունները, թեեւ, ընդհանուր առմամբ իրավական տեսանկյունից գրե­թե որեւէ ազդեցություն չունեն, սակայն բեկումնային նշանակություն ունեցան հարցի ընկալման եւ թեկուզ բարոյական առումով ճշգրիտ գնահատման տեսանկ­յունից: Այդ ամենն, իհարկե, ամուր հող կարող Է նախապատրաստել առաջիկա­յում արդեն զուտ իրավական գործըն­թացների ձեռնարկման համար:

Դրա համար, սակայն, չափազանց կա­րեւոր Է, որ Հայոց ցեղասպանության մի­ջազգային ճանաչման ներկայիս թափը չկոտրվի: Ապրիլի 24-ին այս առումով մեր երկու ակնկալիքներն էլ չիրականա­ցան: Նախ` Բարաք Օբաման հերթական անգամ տեղի տվեց թուրքական ճնշմա­նը, ապա եւ` Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության վերաբեր­յալ բանաձեւի քվեարկությունը հե­տաձգվեց:

Թեեւ քննարկումների ըն­թացքում գրեթե բոլոր պատգամավոր­ներն Էլ կատարվածը որակեցին ցեղաս­պանություն եւ հանդես եկան ժխտողա­կանության անխնա քննադատությամբ, այդուհանդերձ, բանաձեւի քվեարկու­թյան հետաձգումն արդեն իսկ խոսում է այն մասին, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի զանգը Գերմանի­այի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ գու­ցե եւ նաեւ այլ՝ չհրապարակված զանգեր իրենց ազդեցությունն ունեցել են` հարցի քվեարկությունն առնվազն հետաձգելու համար»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ