ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է մարզիկ-զինծառայողներին

ՀՀ պաշտպանության նախարարության մարզիկ-զինծառայողները միջազգային խոշոր մրցաշարերում բազմիցս բարձր են պահել ՀՀ դրոշը, հնչեցրել պետական օրհներգը: Տարբեր երկրների մրցահարթակներում հայ մարզիկ-զինծառայողները շարունակում են մեդալներ նվաճել և բարձր հորիզոնականներ զբաղեցնել: 2015թ. մարտ-ապրիլ ամիսներին պարտադիր ժամկետային զինծառայող հայ մարզիկները մասնակցել են Վրաստանում կայացած ծանրամարտի, Լեհաստանում՝ ազատ ոճի ըմբշամարտի, Քաթարում՝ սպորտային մարմնամարզության, ինչպես նաև Սերբիայում կայացած սամբոյի երիատասարդների […]