04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանի հետ քննարկել է վարչապետի փոփոխության հարցը. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ իրենց տեղեկություններով՝ այս կիրակի Սերժ Սարգսյանն այցելել է Արարատի մարզի Մխչյան գյուղում գտնվող Աբրահամյանների տուն եւ մասնակցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հոր` Արգամ Աբրահամյանի մահվան «յոթի» արարողությանը:

«Այդ այցի ժամանակ Հովիկ Աբրահամյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ կարճատեւ զրույց է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել է ամենատարածված թեման. արդյոք առաջիկայում ՀՀ Կառավարության կազմն ու վարչապետը փոխվելո՞ւ են:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը վարչապետին վստահեցրել է, թե անհանգստանալու կարիք չկա, «հանգիստ աշխատի»: Համենայնդեպս, Կառավարության կուլիսներում մի շարք նախարարներ «շուտասելուկ»-ի պես կրկնում են «հանգիստ աշխատի» արտահայտությունը: Թեեւ մյուս կողմից նրանք բոլորը լավ գիտեն, որ Սերժ Սարգսյանը միշտ է բոլոր ժամանակների վարչապետներին այդպես պատասխանել: Տիգրան Սարգսյանին էլ պաշտոնանկութունից առաջ ասել էր՝ «գնա, հանգիստ աշխատի»: Իսկ թե հետո ինչ եղավ, բոլորին է հայտնի»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ