03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ցավոտ է. Ժամանակ

«Ժամանակը» գրում է. «…Խոշոր հաշվով, Գագիկ Ծառուկյանը կամա, թե ակամա հեգնում է հայաստանյան ողջ քաղաքական պալիտրային և իրեն հեռացրած Սերժ Սարգսյանին, Սերժ Սարգսյանի այդ քայլն, ըստ էության, ընդունած իր նախկին «դաշնակիցներին» և նաև այս ամենի հանդիսատես ու սպառող դարձած հասարակությանը: Եվ շատ խորհրդանշական է իհարկե, որ այս ամենը տեղի է ունենում 100-րդ տարելիցի միջոցառումներից, այսպես ասած, անմիջապես հետո, այսինքն` գալիս է պոչից: Սա մի յուրօրինակ վերադարձ է այն տխուր և գորշ իրականություն, որը մի պահ կարծեք թե ցրվել էր, ըստ էության, տխուր մի առիթով, սակայն վերապրումի գաղափարի շնչով պարուրված մի շարք միջոցառումների շնորհիվ:

Այս ամենն, ըստ էության, խորհրդանշում է այն, թե որտեղից ենք և ուր ենք վերադառնում, ինչ քաղաքական որակների և ավանդույթների կրող ենք, ինչ միջավայր ենք ձևավորել, և այս օրերին մեր բարձրաձայնած կարգախոսային հավակնություններն ինչքանով են, ըստ էության, ադեկվատ մեր իրական կենսակերպին, այն իրականությանը, որից մի պահ դուրս էինք եկել և ուր կարծեք թե աստիճանաբար վերադառնում ենք: Եվ այս տեսանկյունից, փոքր-ինչ փոխելով հայտնի ասույթը, կարող ենք արձանագրել, որ «Գագիկ Ծառուկյանի շուրթերով բարբառում է ճշմարտությունը», այն էլ` դառը ճշմարտությունը:

Այս առումով, փետրվարյան իրադարձություններից հետո Ծառուկյանի առաջին հրապարակային «բեմելու» փոքր դրվագը, ըստ էության, խորհրդանշական ահազանգ է, որ ապրիլից հետո Հայաստանը ոչ թե մայիս է մուտք գործում, այլ ըստ էության վերադառնում է փետրվար: Եվ ապրիլյան հուզառատ և մեծ հաշվով գոտեպնդիչ իրադարձությունների ֆոնին այս իրողությունը առավել ցավալի ու ափսոսալի է, քան այն, որ որևէ երկիր դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ