08 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Դեռ սպասում են

«Բանակցություն չկա, բանակցություն որպես այդպիսին գոյություն չունի, կա հանձնաժողով, որն աշխատում է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչպես է վերաբերում տեսակետներին, որ հնարավոր է խորհրդարանական համակարգին անցում չկատարվի, այլ պահպանվի կիսանախագահական համակարգը:

«Այս պահին հանձնաժողովն աշխատում է բարեփոխումների կոնկրետ փաստաթղթի վրա, այս պահին սահմանադրական կարգի հիմունքներ ու մարդու իրավունքներ բաժիններն են քննարկվում, որոնք ըստ էության ոչ մի մոդելի հետ կապ չունեն, այսինքն՝ դրանք հարցեր են, որոնք այս կամ այն կերպ պետք է անպայման արծարծվեն, և աշխատանքները  շարունակվելու են ըստ հայեցակարգի»,-նշեց Հարությունյանը:

Վերջինս ասաց, որ այս պահին սպասում են նաև քաղաքական կուսակցությունների արձագանքին. «Գիտեք՝ հայտարարել ենք մինչև մայիսի 5-ը: Եթե կներկայացնեն որոշակի տեսակետներ, նրանց հետ կքննարկենք, նոր քննարկումների արդյունքում կգանք որևէ եզրակացության, բայց առայժմ ըստ հայեցակարգի աշխատանքները շարունակվում են»,-եզրափակեց ՍԴ նախագահը:

Հիշեցնենք, Սերժ Սարգսյանը քաղաքական ուժերի հետ հանդիպմանը առաջարկել էր իրենց տեսակետները հայտնել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ, նաեւ առաջարկներ ներկայացնել: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ