18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2015

«Բանաձևը կարևոր ուղերձ է Թուրքիային՝ օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթը առերեսվելու իր պատմությանը»

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված բանաձևի վերաբերյալ Հայաստանը ողջունում է Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված բանաձևը։ Եվրախորհրդարանը ընդգծում է, որ դեռ 1987թ. իր կողմից ընդունված բանաձևում Օսմանյան կայսրությունում 1915-1917թթ. հայերի դեմ կատարվածը որակվել է որպես ցեղասպանություն՝ համապատասխան ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման […]

Բելառուսն ու Ղազախստանը, ամենայն հավանականությամբ ապրիլի 24-ին ՀՀ-ում բացարձակ ներկայացվածություն չեն ունենա. Ժամանակ

«Ժամանակը» գրում է, որ ՀՀ «եվրասիական» գործընկերները՝ Բելառուսն ու Ղազախստանը, ամենայն հավանականությամբ ապրիլի 24-ին ՀՀ-ում բացարձակ ներկայացվածություն չեն ունենա: «Համենայնդեպս, եթե ներկայություն լինի էլ, ապա բավականին ցածր մակարդակով: Երեկ մեզ հաջողվեց երկու երկրների նախագահականից և ԱԳ նախարարություններից ճշտել, որ մինչ այս պահը արտգործնախարարների և երկրի ղեկավարների այցելությունների մասին ոչ մի տեղեկություն չկա: Իսկ ՀՀ ԱԳՆ […]

Թոռները ծեծել են տատին. Ժողովուրդ

 «Ժողովուրդը» գրում է, որ ապրիլի 14-ին Աջափնյակ վարչական շրջանի Նազարեթյան փողոցի տնակներից մեկի բնակչուհու թոռները դաժան ծեծի են ենթարկել իրենց տատին: ««Ժողովուրդը» պարզեց, որ նշված հատվածի բնակիչներն են ահազանգել ոստիկանություն եւ հայտնել, որ նշված փողոցի Արմենուհին ու Արմենը դաժան ծեծի են ենթարկում իրենց տատիկին՝ Ալվարդին, եւ իրենց մորաքրոջը: Բակի բնակիչները պատմել են, որ նշված անձինք […]

Ծառուկյանը փայատեր կդառնա՞ ՀԷՑ-երի ապագա վաճառքում. Հրապարակ

 «Հրապարակը» գրում է, որ Ավանում Ախալքալաքցի Նորոն «հզոր» գազալցակայան է կառուցել: «Նման գազալցակայան Երևանում ունեն մեկ էլ Թոխմախի Մհերը՝ Էրեբունիում, Գագիկ Ծառուկյանը՝ Երևանյան լճի մոտ: Որոշ տեղեկություններով, Նորոյին խաղի մեջ էին մտցնում այդ դաշտում վերաբաշխումներ անելու համար, անգամ խոսակցություն կար, որ Գագիկ Ծառուկյանը Չարենցավանի գազալցման սարքավորումներ արտադրող իր գործարանն է 20 միլիոն դոլարով վաճառել հայտնի […]

«Անբարո կյանքով էր ապրում». նոր հանգամանքներ՝ սպանված և հրկիզված մատուցողուհու քրգործում. Ժամանակ

«Ժամանակը» գրում է.«Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նորանշանակ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց Դավիթ Թամրազյանի գործի դատական քննությունը: Դավիթ Թամրազյանը մեղադրվում է նախկին մտերմուհուն՝ մատուցողուհի Մ.-ին վրեժի հողի վրա դիտավորյալ սպանելու՝ մսագործի դանակով կոկորդը կտրելու, ապա սպանության հետքերը թաքցնելու նպատակով Մ.- վարձակալած բնակարանը հրկիզելու և բնակարանատիրոջը գույքային վնաս հասցնելու համար: Դավիթ Թամրազյանն […]

Գյումրիի «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցում էլի երեխա է մահացել. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ Գյումրիի «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցում էլի երեխա է մահացել: «Դեպքը տեղի է ունեցել այս տարվա մարտի 14-ին՝ վեց ամսական Նարե Դավթյանը առավոտյան տեղափոխվել է նշված հիվանդանոց և մի քանի ժամ անց մահացել: Մահացած երեխայի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են բժիշկներին և այսօր պատրաստվում Են Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնել: […]

Էջմիածնում սպանվածը Պիպոյի շրջապատից «փող ստացող-քցող» էր. Ժամանակ

«Ժամանակը» գրում է, որ երեկ ուշ գիշերին սպանության դեպք է գրանցվել Էջմիածին քաղաքում: Քաղաքի Չարենցի թաղամասի 4-րդ շենքի բակում հայտնաբերվել է 51-ամյա Հայկարամ Գրիգորյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքներով: ««Ժամանակի» տեղեկություններով՝ Էջմիածնի Չարենց թաղամասում սպանված Հայկարամ Գրիգորյանը Արմավիրում հայտնի է որպես «փող ստացող», և «փող ստանալու» ճանապարհներին հասցրել է մի շարք կոնֆլիկտներ ունենալ: Նա պարբերաբար վեճեր […]

ՀԱԿ-ԲՀԿ հարաբերությունները լարված են. անգամ կոնֆլիկտ է եղել. Հրապարակ

 «Հրապարակը» գրում է. «Եթե ՀԱԿ-ԲՀԿ գործընկերությունը ժամանակին արտահայտվում էր ամեն ինչում՝ 2 կուսակցությունների ներկայացուցիչների ակտիվ շփումների, միանման դիրքորոշումների մեջ, ապա խզումն արդեն ակնհայտ է. ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները վերջին շրջանում արձանագրել են, որ այդ հարաբերությունները լարված են, եւ դա արտահայտվում է ոչ միայն օրինագծերի հարցում տարբեր դիրքորոշումներով, այլեւ Լեւոն Զուրաբյան-Նաիրա Զոհրաբյան լարված հարաբերություններով: Մեր տեղեկություններով, վերջերս […]

Ծառուկյանի որդուն ու Շշի Մելոյի եղբորորդուն բերմա՞ն են ենթարկել. Ժամանակ

«Ժամանակը» գրում է, որ իրենց տեղեկություններով՝ երեկ Աբովյան քաղաքի ոստիկանները զինաթափել են Գագիկ Ծառուկյանի ավագ որդու՝ Նվեր Ծառուկյանի ու ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի եղբորորդու՝ Մովսես Մանուկյանի թիկնապահներին ու նրանց իրենց «շեֆերի» հետ բերման ենթարկել Ոստիկանության Աբովյանի բաժին: «Պատճառը թերևս եղել է թիկնապահներով շրջելը, որի դեմ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պարբերաբար արշավ է սկսում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի