19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Էջմիածնում սպանվածը Պիպոյի շրջապատից «փող ստացող-քցող» էր. Ժամանակ

«Ժամանակը» գրում է, որ երեկ ուշ գիշերին սպանության դեպք է գրանցվել Էջմիածին քաղաքում: Քաղաքի Չարենցի թաղամասի 4-րդ շենքի բակում հայտնաբերվել է 51-ամյա Հայկարամ Գրիգորյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքներով:

««Ժամանակի» տեղեկություններով՝ Էջմիածնի Չարենց թաղամասում սպանված Հայկարամ Գրիգորյանը Արմավիրում հայտնի է որպես «փող ստացող», և «փող ստանալու» ճանապարհներին հասցրել է մի շարք կոնֆլիկտներ ունենալ: Նա պարբերաբար վեճեր է ունեցել նաև Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի շրջապատի մարդկանց հետ: Վերջիններս նրան անընդհատ ասել են, որ ոչ թե «փող է ստանում», այլ «քցում», ու քցածն էլ կազինոներում ծախսում, և խորհուրդ են տվել, որպեսզի Էջմիածնում, Հայաստանում իր տեղը իմանա:

Ի դեպ, մինչև վերջին 2 տարիները նա լավ հարաբերություններ է ունեցել Դոն Պիպոյի շրջապատի հետ, քանի որ Արմավիրում Հայկարամը հարգված է եղել և նախկինում մարդկանց պարտքերը իր ճանապարհներով չի ստացել ու մսխել:

Հայկարամ Գրիգորյանը թեև գործարար եղբայր ունի, բայց իր անունը միշտ շոշափվել է «պարտքուպահանջի» մասին խոսակցություններում:

Էջմիածնի բնակիչներից շատերը հիմա վստահ են, որ սպանության հիմնական դրդապատճառը փողն է եղել, ասում են՝ 150 հազար դոլար պարտք ուներ, որը «չորով» չէր վերադարձնում»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ